Շատ բարակ սառույցի վրայով է քայլում Փաշինյանը...

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. 

Մեր դժբախտությունը մեկն ու երկուսը չեն, բյուր են: Կարող էր այս իշխանությունը արտաքին քաղաքականությունից ու աշխարհաքաղաքական իրավիճակից գլուխ չհաներ, պատերազմ վարել ու բանակցել չկարողանար, բայց գոնե ներքին կյանքում լիներ օրինավոր, ժողովրդավարության պարզ կանոնները փորձեր պահել, կամ տարրական ապրումակցում ունենար իր պատճառով որդեկորույս դարձած ծնողների, գրոշներ ստացող կենսաթոշակառուների, անապահովների հոգսերի նկատմամբ:
Լավ, կարո՞ղ էր գոնե մի քիչ համեստ լիներ, ամոթ ունենար, այսքան չար ու ագահ չլիներ, ասենք` ոչ թե 3-4 միլիոն պարգևավաճարներ բաժաներ, այլ գոնե 1 մլն: Կարո՞ղ էր իր մեղքերն ուրիշների վրա չբարդել, չխլել մարդկանց բիզնեսը, չհալածել հոգևոր դասին, անմեղ մարդկանց բանտ չնետել, տգետներին պատգամավոր ու պաշտոնյա չդարձնել: Ո՞ր մեկը թվարկես... անթիվ, անհամար սխալներ, մեղքեր, հանցանքներ, անբարո արարքներ, խառնակչություն, ստեր, երեսպաշտություն...
Բայց ամենազարհուրելին այն է, որ այս մարդն ու իր թիմը տարրական տրամաբանություն և խելք էլ չունեն: Նույնիսկ ասացվածքներ ու թևավոր խոսքեր չեն լսել. եթե տունդ ապակուց է, հարևանիդ տան վրա քար մի նետիր...թող քար նետի նա, ով անմեղ է...
Մի մարդ, ով իր ամուսնական հարաբերությունները 30 տարում չի օրինականացրել ոչ եկեղեցու պսակով, ոչ քաղաքացիական ակտի գրանցմամբ, իրավունք չունի խոսել արտամուսնական կապերի և սրան-նրան «դոմփելու» մասին, մի մարդ, ով 40 տարում գեթ մեկ բուհի վկայական չի կարողացել ստանալ, (վկայականը նվիրեցին վարչապետ դառնալուց հետո) չի կարող հայտարարել, թե լավ ապրելու համար մարդիկ մի խնդիր ունեն` «սովորել, սովորել և սովորել»: Մարդ, ում թիմում շատ քիչ օրինավոր ընտանիք է մնացել, չի կարող բարոյականության դասեր տալ, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը և ինչ է հավատարմությունը: Մարդ, ով չի կարողանում իր խոսքը չափավորել, ոչ մեծ գիտի, ոչ փոքր, լկտի բառապաշարով վիրավորում է հարգարժան մարդկանց, նախկին նախագահներին, կաթողիկոսին, չի կարող էթիկայի կանոնագրքեր կազմել:
Վերջապես` պիղծ ու անբարո մարդկանց միջոցով հնարավոր չէ մաքրության, բարոյականության քարոզ անել: Կճոյաններն ու միրզախանյանները եկեղեցու թափոնն են, նրանց եկեղեցու բարենորոգման գործին կարգելուց ավելի մեծ սրբապղծություն դժվար է պատկերացնել:
Շատ բարակ սառույցի վրայով է քայլում Փաշինյանը: Նա բացել է դժոխքի դռները, Պանդորայի արկղը և հայտնվել ինքն իր լարած թակարդում. մեր թշնամին ոչ մի կերպ բարեկամ չի դառնում, թոշակ ու անվտանգություն պահանջող, իր քայլերը մերժող ժողովրդին սկսել է ատել, իր թիմակիցներին ստրուկների ու գերիների պես է շահագործում, դրսից իրեն ուղղվող աջակցությունը նվազում է, ոչ մի խավ լիարժեք չի պաշտպանում իրեն, պոպուլիստական քայլերի զինանոցը դատարկ է...
Միակ հույսը մնացել է ընդդիմության պառակտվածությունը, ընտրական մանիպուլյացիաների ու տեռորի միջոցով իշխանություն զավթելը: Իսկ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն:

դիտվել է 691 անգամ
Լրահոս
«Աննա՛ Հակոբյան, էլ ու՞ր․․․ հենց դրանք են ձեր ընդունելիները»․ Արա Վարդանյան (video) «Ո՞վ եք դու՛ք․փաստերով ներկայացնեմ՝ ինչպես են խաբել թոշակառուներին ու բուժառուներին»․ ավագանու անդամ (video) Եղանակի պատճառով Մոսկվայից դեպի Երևան 2 չվերթ է հետաձգվել Մեծ հիասթափություն է սպասվում նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Հայ Եկեղեցին․ Տեր Մաղաքիա Ժողովու՛րդ, դուք Ամանորին հոսանքից զրկվել եք ապաշնորհ Նիկոլի ու Ռոմանոսի պատճառով․ Բագրատյան (video) Իրանում իրավիճակն ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է իշխանությունների կառավարելիության շրջանակում Փաշինյանը ստորացրել է․ Կառավարական տանը մեծ խայտառակություն է եղել․ տեր Վրթանես (video) Իրանում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանների և պետական հաստատությունների շենքեր Անկարգությունների ժամանակ վանդալները ավերել են Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում գտնվող շենքերը. Այաթոլլահ Խամենեի ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ Ֆիդան Ամուսինները և նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է 8-ամյա եղբոր ճակատին Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս. Տեր Հովել Օհանյան Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա #ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. Եկեղեցու հոգևոր դասը «ոչնչացնում է» Փաշինյանին ու իր տիրադավներին. Արա Վարդանյան (video) Խստագույնս դատապարտում եմ Մայր Եկեղեցին պառակտելու կործանարար այս ընթացքը․ Տեր Քերովբե Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին «Սրբազան շարժման» ժամանակ բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ վիզայի դիմումին ընթացք տալու համար «Ժողովուրդ». Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն Դավաճանությունը հոգևոր համատեքստում. Իսահակ Վարդապետ Պողոսյան Ի՞նչ իրավիճակ է այս պահին Մայր Աթոռում․ թեժ քննարկումներ են գնում Տեր Ընծա քահանա Միրզոյանն իր հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am