Բրիժիտ Մակրոնը ռեկորդ է սահմանել
Հասուն կանայք Բրիժիտ Մակրոնին հեղեղում են նամակներով, ովքեր երախտագիտություն են հայտնում Ֆրանսիայի առաջին տիկնոջն այն բանի համար, որ նա ապացուցել է՝ գրավչության տարիքն իրենց համար ավարտված չէ։ Ինչպես գրում է The Telegraph-ը, առաջին տիկին 64-ամյա Մակրոնը ստացած նամակների թվով ռեկորդ է սահմանել։ Ամեն օր Ելիսեյան պալատ է ուղարկվում մոտ 200 նամակ, որոնց տերերն օգնություն են խնդրում տարբեր պատճառներով։
