Շահավետ գործարք
Սուակին կղզին վարձակալությամբ Թուրքիային է փոխանցվել 99 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է 24news.com.ua-ն՝ հղում անելով սուդանյան ԶԼՄ-ներին: Այն պատկանում էր Սուդանին: Երկրի նախագահ Օմար Ալ-Բաշիրը Սուակին կղզին վարձակալությամբ Թուրքիային փոխանցելու մասին հրամանագիր է ստորագրել: Ներկայումս Սուակին կղզին լքված տարածք է: Դարեր շարունակ Սուակին կղզին եղել է կարևոր առևտրային նավահանգիստ Կարմիր ծովում և իսլամական քաղաքակրթության օջախներից մեկն Արևելյան Աֆրիկայի ափին:
