Դաժան սպանություն. Մուրճով եւ դանակով սպանել են 2 եղբայրների
Ստամբուլի Սանջաքթեփեի շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել. Սանջաքթեփեի շրջանի շենքերից մեկի բնակարանում 2 տղամարդու դիակ են հայտնաբերել։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ սպանություններն իրականացվել են մուրճի ու դանակի հարվածներով, իսկ սպանվածները հարազատ եղբայրներ են։ Այժմ կատարվում է փորձաքննություն և դեռևս պարզ չէ սպանության առիթը:
