Թույլ չտրվեց, որ քահանան պատարագ մատուցի. Փառք Աստծո, որևէ մեկի քթից արյուն չհոսեց. Տեր Փառեն

Մեր եկեղեցու ավանդույթի համաձայն, տաղավար տոներին եկեղեցում պետք է պատարագ մատուցի եկեղեցու հոգևոր հովիվը, սակայն դա, ըստ էության, խոչընդոտվեց, տեղի չունեցավ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածին։

«Արի ու տես, որ ներսում արդեն զգեստավորված, կարգալույծ եղած քահանան արդեն սպասում էր, որ արարողություն կատարի։

Իսկ մեր առաքելությունը, ինչպես միշտ այն է, որ բացի այն, որ մեր եկեղեցու պատիվը բարձր պահենք, Աստծուն ծառայենք, առաջին հերթին մեր կյանքից ներս Աստծուն դնենք, նաև թույլ չտանք, որպեսզի որևէ մեկի քթից արյուն հոսի։ Փառք Աստծո, դա մեզ հաջողվեց։ Մենք տեսանք, որ այնտեղ սադրանք կար, մարդիկ տեսել են, թող դատեն։

Մենք ունենք մի մեծ առավելություն, որ ժողովուրդը հոգևորականի խոսքը չի անտեսում։

Բայց տեղի ունեցավ այն, ինչը չպիտի լիներ, որովհետեւ կարգալույծ եղած անձը չպետք է արարողություն կատարի և մարդկանց գայթակղության քար հանդիսանա։ Թող Աստված դատի, թող բարին լինի»,–ասաց նա։

Նա հայտարարեց, որ շատ թալինցիներ եկել են Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որպեսզի մասնակցեն պատարագի. «Մենք մշտապես ասել ենք, որ պատասխանատու ենք այն ժողովրդի համար, որոնք ստիպված այսօր իրենց բնակավայրից եկան և պատարագի են մասնակցում։ Դա ճիշտ չէ, մարդը իրավունք ունի իր բնակավայրում մուտք գործելու եկեղեցի և սուրբ պատարագի մասնակցելու, բայց մարդիկ այստեղ են, որովհետեւ չեն ուզում ապօրինի արարողության մասնակցել։

Պատարագի մասնակցել, նշանակում է, որ պետք է լինի օծված հոգևորական, ոչ կարգալույծ եղած հոգևորական։ Դրա համար վերջին պահին ավտոբուսներով մարդկանց բերել են այստեղ»,– ընդգծեց քահանան։

Նշենք, որ այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում ոստիկանները շրջափակել էին եկեղեցու մուտքը և թույլ չէին տալիս քահանային մուտք գործել եկեղեցի։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, ով ևս այնտեղ էր, նշեց, որ եկեղեցու այս պատարագի համար եկեղեցական ունեն. «Ամենայն հարգանքով Տեր Հայկի նկատմամբ, Հայկը չի մտնելու եկեղեցի»։

NEWS.am

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am