Թուրքիան պատրաստ է
Թուրքիան պատրաստ է 14 երկրների հետ անօրինական ներգաղթյալների հետընդունման համաձայնագիր ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է «Իլհաս» լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։ Անկարան առաջարկել է նման համաձայնագիր կնքել 14 երկրների հետ, որտեղից ներգաղթի հոսք է նկատվում։ Նման միջոցառումը նպատակ ունի կրճատել Թուրքիայից ԵՄ երկրներ անցնող փախստականների թիվը։ Բիլգիչը, սակայն, չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը։ «Նման համաձայնություն կարող է ստորագրվել այդ երկրների հետ քննարկումներից և համաձայնության գալուց հետո։ Խոսք չի կարող լինել փախստականների անհապաղ վերադարձի մասին։ Մենք հրաշագործներ չենք, և մեզ ժամանակ է պետք այդ երևույթի դեմ հետևողական պայքարի համար»,-ասել է Բիլգիչը։
