Հայաստանի պաշտպանության նախարարների մեծ մասը զինվորականներ չեն եղել, բայց դրանից բանակի խնդիրները չեն լուծվել

Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշ հայտարարություններ հերթական քննարկումների լայն հարթակն է բացել։ Մասնավորապես խոսքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ նախարարի հարաբերության մասին անդրադարձն է։ Նրա խոսքով, եթե պաշտպանության նախարարը զինված ուժերում, պաշտպանական ոլորտում տանտերը եւ իրավիճակի տնօրինողը չէ, ապա դա վատ հետեւանք կունենա տվյալ պետության համար: Միեւնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ չունենալով եւ չհենվելով գիտակ ու բանիմաց Գլխավոր շտաբի պետի վրա, պաշտպանության նախարարը չի կարող ունենալ արդյունավետ կառավարում: «Այդպիսի հակադրությունը տեսականորեն կարող է ունենալ մի քանի աղբյուր. դրանցից ամենաառաջինը և ամենավտանգավորն այն է, եթե պաշտպանության նախարարը, ինչպես նաև շտաբի պետը, զինվորական են: Այդ դեպքում պաշտպանության նախարար և շտաբի պետ ունենալու փոխարեն մենք ունենում ենք երկու շտաբի պետ, և բնական մրցակցություն է սկսվում, թե ում հրամանատրումը զորքի նկատմամբ ավելի ուղղակի ներազդեցություն ունի խնդիրների լուծման վրա»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ ասելով, որ վտանգավոր է, երբ երկու պոստում էլ զինվորական են: Կոնկրետ իր եւ Մովսես Հակոբյանի հարաբերությունների մասին նա շեշտել է. «Դա մտացածին հակադրություն է։ Դա ամենավտանգավոր հակադրությունը կլիներ։ Հակադրություն կլիներ, եթե նախարարն ու շտաբի պետը երկուսն էլ զինվորական են: Այդ դեպքում ունենում ենք երկու շտաբի պետ»։ Նրա հայտարարության տողատակում որոշ շրջանակներ ակնարկ են տեսել՝ գնահատական Սեյրան Օհանյանի ու նրա ղեկավարած բանակի վերաբերյալ, որը հիմնականում ասոցացվում է ապրիլյան պատերազմի օրերին մերկացած պատկերի հետ։ Արդյոք սա է եղել մեր բանակում տիրող բարձիթողի վիճակի պատճառը, պատասխանը բացասական է գնահատում ռազմական փորձագետ Վովա Վարդանովը։ Նա հիշեցնում է, որ տարբեր քաղաքակրթությունների երկրներում տարբեր ավանդույթներ են գործել այս հարցում։ Սովետական միությունում ընդունված է եղել ռազմական նախարար ունենալու իրողությունը։ Վարդանովը հիշեցնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարների մեծ մասը զինվորականներ չեն եղել, բայց դրանից բանակի խնդիրները չեն լուծվել, ավելին վիճակը բարելավվել է, երբ նախարարները դարձել են զինվորականներ․«Բանակը եղել է շատ ավելի բարդ իրավիճակներում, երբ քաղաքացիական անձ էր ղեկավարում, հիշենք 90-ականներից հետո որոշակի խստացավ, խստացնում էր Վազգեն Մանուկյանը, որի մոտ լավ չէր ստացվում, Սերժ Սարգսյանը, որի մոտ ավելի վատ էր ստացվում, Վազգեն Սարգսյանը։ Քիչ թե շատ կարգուգանոն ձեւավորվեց զինվորական անձանց ղեկավարության ժամանակ»։ «Հայաստանում մինչեւ 90—ական թվականների վերջը նախարարները երբեք էլ զինվորականներ չեն եղել՝ Վանո Սիրադեղյան, 1990 թվականին Վազգեն Սարգսյանը դարձավ, կրկին զինվորական չէր, 1992-ի վերջ՝ Վազգեն Մանուկյան, հետո Սերժ Սարգսյանը, հետո նորից Վազգեն Սարգսյան։ Առաջին զինվորականը, որը մեզ մոտ Պաշտպանության նախարար դարձավ, Վաղարշակ Հարությունյանն է, հետո Սեյրան Օհանյանը։ Ավանդույթի հարց է։Իհարկե, բացի Վանո Սիրատեղյանից, ոչ զինվորական նախարարները պաշտպանական գործողությունների էին գոնե մասնակցել, կամ եթե ռազմական գործողությունների չեն մասնակցել, ապա կազմակերպչական գործողությունների են մասնակցել»,-նկատեց նա ու հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանը փորձեց վերադարձնել «սովետառուսական» ազդեցությունը․«Հետեւաբար տրադիցիաները վերականգնվեցին, դրանցից մեկը զինվորական պաշտպանության նախարար ունենալն է, հիշում եք Մարտի 8-ը վերականգնվեց եւ այլն»։ Մեր զրուցակիցն այս հարցում բալանսավորված մոտեցում ունի, կարծում է, որ մեծ հաշվով ճիշտ է վերականգնել զինվորական նախարար ունենալու ավանդույթը․«Որովհետեւ նման պարագայում նշանակում է, ընդունել որոշումներ, որոնք թեպետ չի բացառվում, որ պրոֆեսիոնալ է, սակայն ընդունելի չէ զինվորական հանրույթի կողմից, որոշակի նրբություններ կան։Իհարկե, անձամբ ես կարծում եմ, որ քաղաքացիական անձի ղեկավարումն ավելի ճիշտ է, պարզապես անհրաժեշտ է, որ տվյալ անձը փոքր-ինչ փորձ ունենա։ Ոչ թե կաբինետային զինվոր, այլ նկատի ունեմ շարքայինից, սերժանտից ավելի բարձր ծառայություն անցած լինի՝կապիտան եւ այլն, գոնե ղեկավարած լիներ մի հարյուր հոգու»։ Խոսելով Վիգեն Սարգսյանի ռեֆորմների մասին՝ փոևձագետը ընդգծեց, որ դրանք լավն են, իհարկե, կան թերություններ, բայց հասարակության համար օգտակար փոփոխություններ են․«Դուք պատկերացնո՞ւմ եք նախարարությունը երկու-երեք ծառայության տարբերակ է առաջադրոմ իր ժողովրդին, մենք ազատատենչ ժողովուրդ զրկված էինք ընտրելու հնարավորությունից ու ընտրելու հնարավորություն ենք ստանում եւ ըմբոստանում։Իհարկե, թերի են ռեֆորմները, բայց գոնե ռեֆորմներ են, փոփոխություն դեպի առաջընթաց տանող, ի դեպ, ամենաառաջինը ընդդիմանում է բանակը՝ գեներալներից շարքային զինվորներ, բայց այդ ռեֆորմները հասարակության շահերից են բխում»։ Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց ՀԾԿՀ անդամ է ընտրվել Արա Նռանյանը Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը․ Civilnet.am Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Թուրքիայով պայթուցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի Ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք. Հովհաննես Խուդոյան Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Առինջի «Գ» թաղամասում 110 հազար բարձրավոլտ էլեկտրասյան խափանման պատճառով տեղի է ունեցել պայթյուն Իռլանդիան չի մասնակցի հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթին, եթե Իսրայելը մասնակցի Հայ ժողովրդի պատմության վատագույն դատավորը՝ Վճռաբեկի դատավոր. Ռուբեն Մելիքյան Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի Ադրբեջանցի գործարարին ու սիրեցյալին օկուպացված Ստեփանակերտում հանգստանալիս ձերբակալել են Գազայում մեկ օրում 70-ից ավելի զոհ է գրանցվել, սովից մահացածների թիվը գերազանցել է 400-ը Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի տեղակալին Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից Լավրովը բանակցություններ է վարել արաբ գործընկերների հետ Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի #ՀԻՄԱ․ Ձեզ ասեմ՝ ինչու սահմանին կրակոց չկա․ գիտե՞ք՝ ինչ է հրամայել Նիկոլը․ Գառնիկ Դավթյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am