Աննախադեպ. Լոս-Անջելեսից Տոկիո ճանապարհի կեսը հաղթահարած ինքնաթիռը հետ է վերադարձել
ANA ճապոնական ավիափոխադրողի ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Լոս-Անջելեսից Տոկիո, թռիչքից չորս ժամ անց հետ է վերադարձել ինքնաթիռում չգրանցված ուղեւորի հայտնաբերման պատճառով: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է KTLA ամերիկյան հեռուստաալիքը։ Պարզ չէ, թե նա ինչպես է հասել սրահ. ինքնաթիռի անձնակազմը չգրանցված ուղեւորին հայտնաբերել է միայն թռիչքից չորս ժամ անց: Արդյունքում օդանավի անձնակազմը, որտեղ գտնվում էր 150 ուղեւոր, որոշում է ընդունել ինքնաթիռը դարձնել եւ հետ ուղեւորվել ԱՄՆ: Հետդարձի ճանապարհը տեւել է եւս գրեթե չորս ժամ: Ընդամենը Լոս-Անջելեսից Տոկիո թռիչքը տեւում է ավելի քան 11 ժամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
