Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը

Ամերիկյան Time պարբերականը հիշել է Էրդողանին, քանի որ հայտնի է դարձել, որ վերջինս որոշում է կայացրել հանուն իր հարաբերությունների ամրապնդմանը Թրամփի հետ՝ Ռուսաստանին հետ հանձնել S-400 համակարգերը:

Ինչքան անգրագետ պիտի լինի երկրի առաջնորդը, որ 2.5 միլիարդ դոլար զենքի համակարգի վրա ծախսելուց հետո, այն երբեք չօգտագործի, ամենակարևոր դաշնակիցներին օտարացնի, աշխարհի ամենաառաջադեմ կործանիչ ինքնաթիռների ծրագրից դուրս մղվի, տարիներ շարունակ պատժամիջոցներին դիմանա և ապա վաճառողից գումարը վերադարձնելու խնդրանքով կրկին դիմի, հեգնանքով նշում է ամերիկյան պարբերականը, Էրդողանի մասին։

Ըստ պարբերականի՝ հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կցանկանար Ռուսաստանին վերադարձնել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը։ Կրեմլը, կարծես, պատրաստ չէ այս հնարավորությունը տրամադրել, ինչը ցույց է տալիս, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում դիվանագիտական ​​​​դիրքորոշման այս փոփոխությանը։ Նույնիսկ Պուտինը, ով հայտնի չէ խնդրագրերը խնայողաբար ընդունելով, անհանգստանում է Էրդողանի համար։

Թուրք առաջնորդի իրավիճակը հստակ օրինակ է այն վտանգների, որոնք կարող են առաջանալ, երբ ներքին անձնական, քաղաքական նկատառումները և անձնական դժգոհությունները գերիշխում են արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության վրա: S-400-ի պատմությունը դառ վառ օրինակներից է:

2016-ին, երբ խռովության արդյունքում քիչ էր մնում Էրդողանը կորցներ սեփական իշխանությունը, նա ոչ միայն վախեցած մնաց հետագա հնարավոր խռովություններից, այլև փորձեց վրեժ լուծել այն երկրներից, որոնք, ըստ իրեն, կանգնած էին այդ խռովությունների հետևում:

Եվ առաջին հերթին, 2016-ին Էրդողանը համոզված էր, որ այդ խռովության հետևում կանգնած էր այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Օբաման:

Հենց այն ժամանակվանից, Էրդողանը որոշեց վրեժ լուծել ամերիկացիներից և հրաժարվեց ՆԱՏՕ-ի շրջանակներում արդիականացնել սեփական բանակը: Իսկ հակաօդային համակարգ որոշեց գնել Պուտինից:

Էրդողանն այն ժամանակ իր այս որոշումը հիմնավորում էր այն հանգամանքով, թե իրեն չհաջողվեց ձեռք բերել ամերիկյան Patriot հրթիռները իր համար ընդունելի պայմաններով։

S-400-ի գնումը Էրդողանի պատասխանն էր Արևմտյան դաշինքին, նշում է պարբերականը։ Թուրքական կառավարական լրատվամիջոցները այն ողջունեցին որպես ինքնիշխանության հաստատում, ապացույց այն բանի, որ Անկարան չի ենթարկվելու Վաշինգտոնին։ Ազգայնական ընտրողները, որոնց աջակցությունը Էրդողանին անհրաժեշտ էր իշխանությունը պահպանելու համար, այն ընդունեցին ոգևորությամբ։ Կարևոր չէր, որ ռուսական համակարգը անհամատեղելի էր ՆԱՏՕ-ին ինտեգրված ՀՕՊ համակարգի հետ։ Կարևոր չէր, որ այն իրականում չէր կարող լրացնել Թուրքիայի ՀՕՊ համակարգի բացերը։

Կարևոր չէր, որ դա Թուրքիային F-35 կործանիչներ գնելուց դուրս թողեց, որի համար թուրքական ընկերությունները արտադրել են ավելի քան 900 բաղադրիչ և, ըստ Պենտագոնի գնահատականների, նախագծի ընթացքում կվաստակեին ավելի քան 9 միլիարդ դոլար։ Կարևորը Էրդողանի համար խորհրդանիշն էր։

Իսկ խորհրդանիշները, ինչպես գիտի թուրքական քաղաքականության ցանկացած ուսումնասիրող, Էրդողանի մասնագիտությունն են, նշում է ամերիկյան պարբերականը։

S-400 համակարգերը բերվեցին Թուրքիա 2019 թվականին և այդ ժամանակվանից գործնականում չեն օգտագործվել։ Թուրքիան 2020 թվականին Սինոպի մոտակայքում անցկացրեց մեկ փորձնական արձակում, ապա աննկատելիորեն դադարեցրեց համակարգի փորձարկումները։ Այդ ժամանակվանից այն չգործարկվեց։ Պարզվեց, որ Էրդողանի կողմից ընտրողներին վաճառված «ինքնիշխանությունը» միլիարդավոր դոլարների արժողությամբ ռուսական սարքավորումներ էին, որոնք, այսօր ծածկված էն փոշով։

2019 թվականին Վաշինգտոնը հեռացրեց Թուրքիային F-35 կործանիչների գնման ծրագրից՝ կասեցնելով ինքնաթիռների մատակարարումը, որի համար Անկարան արդեն վճարել էր 1.4 միլիարդ դոլար: 2020 թվականի դեկտեմբերին Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ՝ կտրելով նրա պաշտպանական գնումների գործակալության կապը ամերիկյան ֆինանսական հաստատությունների, ռազմական սարքավորումների և զգայուն տեխնոլոգիաների հետ: Թուրքական պաշտպանական ընկերությունները, որոնք F-35-ի մատակարարման շղթայի անբաժանելի մասն էին կազմում, հայտնվեցին մեկուսացված:

Թրամփի իշխանության վերադարձից հետո, Էրդողանը փորձում է վերականգնել իր հարաբերությունները ԱՄՆ-ի նախագահի հետ:

Սակայն, Թրամփի մտերիմ դաշնակից, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը այս ամիս հստակեցրեց, որ Թուրքիան պետք է ամբողջությամբ հրաժարվի S-400-ներից, եթե ցանկանում է վերադառնալ F-35 ծրագրին։

Այսպիսով, այն մարդը, ով մի ժամանակ ցուցադրում էր S-400-ները որպես Թուրքիայի անկախության ապացույց, հիմա, ստիպված կլինի աղաչել Պուտինին, որ այդ S-400-ները հետ վերցնի։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես կընթանա այդ զրույցը։ Պուտինը, որի բանակը կորցնում է տեխնիկա Ուկրաինայում, կարիք չունի օգտագործված S-400-ների, որոնցից նա արդեն իսկ բավականաչափ ունի։ Ինչո՞ւ պետք է նա բավարարի Էրդողանի այս խնդրանքը, հռետորական հարցադրում է անում ամերիկյան պարբերականը ։

Ներքին քաղաքական հետևանքները կարող են լուրջ լինել Էրդողանի համար, նշում է պարբերականը: Նույն ազգայնական հռետորաբանությունը, որը խանգարեց Էրդողանին նահանջել 2017 թվականին, այժմ սպառնում է ցանկացած 180 աստիճանով շրջադարձ ներկայացնել որպես կապիտուլյացիա: Քաղաքական հակառակորդները կուրախանան: Սա մի նախագահ է, որը զոհաբերել է միլիարդավոր դոլարներ, Թուրքիայի տեղը Արևմտյան դաշինքի ամենակարևոր պաշտպանական ծրագրում և տարիների արդյունավետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ այդ ամենը մի զենքի համակարգի համար, որը նա երբեք չի օգտագործել, որից նա այժմ հուսահատորեն ցանկանում է ազատվել, և որի համար նա կարող է նույնիսկ փոխհատուցում չստանալ:

Փաստը մնում են փաստ, որ S-400-ի գնումը պայմանավորված էր վիրավորված հպարտությամբ և ներքաղաքական հաշվարկներով, այլ ոչ թե ռազմավարական տրամաբանությամբ, նշում է պարբերականը։ Այն թանկ նստեց Թուրքիայի վրա՝ ֆինանսների, դաշինքների և կարևորագույն ռազմական տեխնոլոգիաների հասանելիության առումով։ Եվ եթե Էրդողանին հիմա հաջողվի վերականգնել կորցրածը, նա անպայման կապացուցի, որ այս ամբողջ դրվագը պատմական սխալ էր, որը ավելի իմաստուն առաջնորդը երբեք թույլ չէր տա։

Սակայն, ըստ պարբերականի, թուրքական ընդդիմությունը թույլ չի տա, որ ընտրողները մոռանան սա։ Եվ ոչ էլ որևէ մեկը, ով հետևում է այս ազգի արտաքին քաղաքականությանը, որը տարիներ շարունակ դարձել է մեկ մարդու եսասիրության պատանդը, վերջում եզրափակում է ամերիկյան պարբերականը։

Մեր կողմից ավելացնենք, որ ամերիկյան այս պարբերականը հավանաբար չի ճանաչում Հայաստանի այսօրվա գործող ղեկավարին: Քանզի, եթե մանրամասն ուսումնասիրեր վերջինիս գործնեությունը, ապա կտեսներ, որ նա հեռու չի գնացել Էրդողանի մտածողությունից, ավելին նրանք իրար հետ արդեն հատուկ քաղաքական քիմիայով են կապված: Մեկը ձերբակալում է Ստամբուլի քաղաքապետին, կորուպցիայի պատրվակով, մյուսը կրկնում է նույնը Գյումրիում:

Այլ խնդիր է, որ ամերիկյան պարբերականին հավանաբար ավելի հետաքրքիր է եղել ուսումնասիրել մեծ երկրի օրինակը, քանի որ հավանաբար նրա դերն ու ազդեցությունը ավելին է, քան Հայաստանինը:

Սակայն ակներև է, որ տարբեր երկրների գավառական և հետադիմական ղեկավարները, նույնիսկ տարբեր շահեր ունեցեղները, կարողանում են իրար հետ «լեզու գտնել», քանի որ իրենց տեսակով են իրար նման և դրանով են իրար դառնում հարազատ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am