Ադրբեջանական բենզինի հակառակ կողմը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «խաղաղություն» կոչված իմիտացիաներով զբաղվել, որպեսզի կարողանա 2026–ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խաբել փոքրաթիվ միամիտ զանգվածներին։

Փորձելու է նաև իրեն չհավատացողներին վախեցնել, թե բա՝ եթե ես չմնամ իշխանության, ապա պատերազմ կլինի։

Նիկոլն իմիտացիաների հարցում ապավինում է Էրդողանին ու Ալիևին։ Էրդողանը խոստացել է 2026–ին ընդառաջ խորհրդանշական քայլեր անել Հայաստանի ուղղությամբ։ Ալիևն էլ «ցորեն և բենզին» ծրագրի շրջանակներում է օգնում Նիկոլին, որպեսզի իմիտացիան ճշմարտանման թվա։

Էրդողանն ու Ալիևը հասկանում են, որ Նիկոլի նման նվեր իրենք երբեք չեն ստանալու, դրա համար էլ դողում են նրա աթոռի համար։

Նիկոլն աջակցություն է խնդրում Թուրքիայից ու Ադրբեջանից՝ դիմացը խոստանալով բավարարել նրանց բոլոր նախապայմանները՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելը։ Էրդողանի, Ալիևի, Փաշինյանի միջև տեղի է ունեցել փոխշահավետ գործարք՝ Հայաստանի հաշվին։

Այս ամենի արանքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, օգտվելով առիթից, փող է աշխատում։ Ադրբեջանական բենզինը նրա հետ փոխկապակցված կազմակերպությունն է բերում։

Սուքիասյանն էլ, Փաշինյանն էլ գիտեն, որ սա ոչ թե խաղաղության շրջանակներում է, ոչ թե բիզնես է, այլ մեկանգամյա քարոզչական ակցիա՝ թոզփչոցի։ Գիտեն, բայց ամեն մեկն իր շահն ունի, փողն էլ, ի տարբերություն բենզինի, հոտ չունի։ 600 տոննա բենզինինն՝ առավելևս։

Այնպես որ Արցախի, Հայաստանի, ՀՀ քաղաքացիների հաշվին աթոռ են պահում ու փող աշխատում։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 801 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am