Մարդիկ 2 տարբեր լուր դրեցին կողք կողքի ու սարսռացին

Մարդիկ 2 տարբեր լուր դրեցին կողք կողքի ու սարսռացին` Ադրբեջանում դատվող 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը, ում շինծու մեղադրանքով դատապարտել են 15 տարվա ազատազրկման, տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Հայաստանում կալանավայր են տեղափոխել շինծու մեղադրանքով դատված Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ): Նրա դեմ արձակված 2 տարվա ազատազրկման ապօրինի դատավճիռը մտել է ուժի մեջ:
Այս երկու լուրերը լսող մարդն ի՞նչ պետք է մտածի` որ գործ ունենք սինխրոն գործող երկու հակահայ իշխանությունների հետ, որոնք դատում են բացառապես հայերին, մեկը` Երեւանում, մյուսը` Բաքվում: Որ արցախյան ազատամարտերում կռված, հայրենիքի համար կյանք տված մարդիկ հավասարապես պատժվում են եւ Բաքվում, եւ Երեւանում: Որ բացառված է, որ նիկոլական իշխանությունը Բաքվի բանտերում խոշտանգվող մեր հայրենակիցներին ազատելու փորձ անի, որովհետեւ եթե նման բանի ունակ լիներ, ապա հայ հայրենասերին Հայաստանում չէին դատի: Իսկ 3 պատերազմների մասնակցած Աշոտ Երկաթին դատել են ոչ թե նրա համար, որ նա մարդ է սպանել, ավազակություն է արել, խարդախություն կամ այլ հանրորեն վտանգավոր արարք, այլ...քանի որ նրա տնից մի հարյուր մետր հեռավորությամբ զենք են գտել:
Եւ շատ էլ չեն սխալվում նրանք, ովքեր կարծում են, թե ոչ միայն Բաքվի դատարաններն են Ալիեւի հրահանգով գործում, այլ գուցե նաեւ հայկականները եւ հեռու չէ այն օրը, երբ դատարանի առաջ կկանգնեն հայրենիքի համար կռված, իրենց կյանքն ու առողջությունը վտանգած բոլոր հայերը, որովհետեւ այս խմբի լավագույն ներկայացուցիչը ազնվագույն մարդ, իր հայրենիքի իսկական նվիրյալ Աշոտ Մինասյանն է:
Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումները, անմեղ մարդկանց դեմ հարուցվող շինծու մեղադրանքները, բացի այն, որ մեր բոլորի կյանքը դժոխքի են վերածել, մեկ ուրիշ վատ կողմ էլ ունեն` այլեւս ոչ ոք չի հավատում քննչական մարմինների հարուցած, քննած գործերին, այդ վարույթներով անցնող մարդկանց մեղավորությանը: Իրավապահ համակարգն այնքան է վարկաբեկվել, որ ոչ մի մեղադրանք ու դատավճիռ հասարակությունն այլեւս լուրջ չի ընդունում: Անգամ այն մեղադրանքները, որոնցում քաղաքական կոմպոնենտ չկա: Որովհետեւ երբ քննիչը, դատավորը, դատախազը մեղք են գործում իրավաբանության դեմ եւ մեկ անմեղ նախադասության համար գործարարին 7 ամիս պահում բանտում, երբ 8 տարի առաջ ինչ- որ մեկի ուսապարկում գտած թմրանյութի համար Փաշինյանի չսիրած սրբազանին են կալանավորում, հարցազրույց տված սրբազանին են դատում, այլեւս ոչ ոք չի հավատում, որ այդ նույն քննիչը, դատավորն ու դատախազն ի վիճակի են նորմալ գործ քննելու, օբյեկտիվ մեղադրանք առաջադրելու կամ դատավճիռ կայացնելու:
Նիկոլ Փաշինյանն իր ապօրինի հրահանգներով շատ վատ «ծառայություն» մատուցեց իրավապահ համակարգին` իսպառ հեղինակազրկեց ու վարկաբեկեց նրան: Այդ կառույցները դարձրեց իրեն կից գրասենյակներ, որոնց ղեկավարներն իր ենթականերն են` քաղաքական հակառակորդների դեմ պայքարում իր հնազանդ օգնականները:
ՀԳ Նկարում` ռազմի դաշտով անցած ընկերներն են. Աշոտ Մինասյանը, արդեն հանգուցյալ Ադմիրալ Սամվելն ու Սմբատ Հակոբյանը եւ Սուրեն Պապիկյանի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը ...

Արմինե Օհանյան

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 1031 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am