Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Սիրիայում: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳ տարածած հայտարարության մեջ: Ինչպես նվում է ՌԴ ԱԳՆ կայքում՝ դիտարկվել են Սիրիայում հակամարտության հաղթահարման հետագա քայլերը՝ վերջինիս տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաև Սոչիում միջսիրիական ազգային երկխոսության կոնգրեսի անցկացմանն ուղղված հարցեր:
