Ահաբեկիչները հարվածել են սիրիական ռազմական ինքնաթիռին
Ահաբեկիչները հարվածել են սիրիական ռազմական ինքնաթիռին Համա նահանգում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «SANA» լրատվական գործակալությանը: Ինքնաթիռի ընկնելու մասին հաղորդել է նաև «Al Masdar» պարբերականը՝ նշելով, որ օդաչուն դեպքի հետևանքով մահացել է: Ինչպես հաղորդել է պարբերականը, օդաչուն գերի է ընկել ահաբեկիչներին, որտեղ նրա հետ դաժանաբար են վարվել և սպանել:
