Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին

Դոկտեմբերի 18–ին Էջմիածնի Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած ու Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսների աջակիցների գրոհը եկեղեցու վրա առաջնորդողներից մեկը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Վրեժ Դուրգարյանն է։ Դուրգարյանի հետ կապվել և մեկնաբանություն ստանալ այն մասին, թե ինչու է Հայաստանի գլխավոր մշակութային օջախի տնօրենի տեղակալը Մայր Տաճարի սյուներին բարձրացած քաղաքացիներին հորդորդում մտնել եկեղեցի և խոչընդոտել Վեհափառի մասնակցությամբ պատարագը, չստացվեց։ Վրեժ Դուրգարյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, աշխատավայրում էլ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նրան գտնել չհաջողվեց՝ տեղում չէր։

NEWS.am–ը ուսումնասիրեց Վրեժ Դուրգարյանի ֆեյսբուքյան էջը. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալի սոցցանցերի էջում բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գրառումներն են, նրանց և տարբեր ՔՊ–ականների հետ լուսանկարներ։ Էջի հետնանկարն էլ՝ իր և Փաշինյանի համատեղ լուսանկարն է։

Հատկանշական է, որ Դուրգարյանը կիսվել է Փաշինյանի հատկապես այն գրառումներով, որտեղ վերջինը թիրախավորում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Դուրգարյանի ֆավորիտների ցանկում է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը. Դուրգարյանն իր էջում կիսվում է նրա լուսանկարներով, գրառումներով, հարցազրույցներով։

Հատկանշական է նաև, որ Վրեժ Դուրգարյանի 81-ամյա մայրը 2022 թվականին դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոյակին մագլցած և քաղաքացիներին եկեղեցի մտնելու կոչ անողներից մեկը Վրեժ Դուրգարյանն է, երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր հայտնել։ Պատգամավորը տեղում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ջարդել Մայր Տաճարի դուռը։

NEWS.am–ը դիմեց ՆԳՆ Ոստիկանություն՝ տեղեկանալու՝ Գառնիկ Դանիելյանի հաղորդմանը ընթացք տրվե՞լ է։ ՆԳՆ Ոստիկանությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Բախումներ են, Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են արել մնալ իրենց տներում Բաքվի «դատարանում» ապօրինաբար գերեվարված Դավիթ Բաբայանը վերջին խոսքում իրեն մեղավոր չի ճանաչել Մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին Հայտնի ու ճանաչված պաշտոնյայի բանկային քարտից հափշտակվել է 4 մլն դրամ․ դեպքը բացահայտվել է Կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու շիրմաքարին մագլցած Վրեժ Դուրգարյանը սթա՞փ վիճակում է եղել Հրազդանում Արցախից տեղահանվածները մարդասիրական օգնություն ստացան Խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին Ալիևի բենզինը քայքայում է մեքենայի շարժիչը. այն 6 ամսում կարող է պատճառել 1000-4000 դոլարի վնաս Ծառուկյանն ուներ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն, բայց հրաժարվեց մենամարտել. Տոպուրիա ԱԱԾ-ն, փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերը գրաքննելու լիազորություն չունի. «Փաստինֆո» Եկեղեցական հայրերի ուսուցմամբ՝ հուսահատությունը մեղք է, քանի որ մարդուն հեռացնում է Աստծուց Մեր արտաքին քաղաքականության վեկտորն այլընտրանք չունի. Կղավելաշվիլի Ինչու՞ են ազնիվ ախալքալաքցիները 2017 թվականին հայհոյել ու ծեծել Էդվարդ Միրզախանյանին Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն․ Ռոբերտ Ամստերդամ Փաշինյանը մերժել է հանդիպել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականներին Պեսկովը Գեներալ Սարվարովի սպանության մասին Դեսպան Քվինը Վաշինգտոն կվերադառնա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ. Սուրեն Սարգսյան Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ․ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Գարեգին Բ-ի օրհնությամբ իրականացավ երկար սպասված և բաղձալի երազանքը Սերդար Քըլըչը հայտնել է կանոնավոր չվերթների մասին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություն կբացի ՌԴ-ի հետ հարաբերությունների համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի մեծ է, քան ցանկացած անհատի հավակնությունը․ Տեր Սերոբ քահանա Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am