Կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու շիրմաքարին մագլցած Վրեժ Դուրգարյանը սթա՞փ վիճակում է եղել

Արդյոք Մայր տաճարի զանգակատանը կպած Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու (1706-1714) շիրմի` մարմարյա տապանաքարին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցու վրա, սթափ վիճակում է եղել։

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 18-ին Մայր աթոռն ասպատակած
խառնամբոխի կատաղած հրոսակներից մեկը Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը, տխրահռչակ դիրիժոր, թատրոն տնօրեն Կարեն Դուրգարյանի զարմիկ Վրեժ Դուրգարյանն է։

Թե ինչո՞վ են հայտնի Դուրգարյան եղբայրները մամուլում, այս մասին բազմիցս գրվել եւ խոսվել է։

Թե ի՞նչ գործ ուներ օպերային թատրոնի փոխտնօրենն աշխատանքային ժամին այդ վայրում եւ թե ինչո՞ւ էր նմանօրինակ վարքով փորձում ասպատակել Մայր տաճարի վրա պարզ դարձավ Վրեժ Դուրագարյանի ֆեյսբուկ սոցիալական հարթակն https://www.facebook.com/vrej.durgaryan ուսումնասիրելուց հետո, որն ամբողջովին ողողված է Փաշինյան – Հակոբյան զույգի գործունեության մասին հրապարակումներով։ Տպավորություն է, թե Վրեժ Դուրգարյանը շփոթել է իր տեղն ու դերը եւ օպերային թատրոնի փոխտնօրենի գործառույթների փոխարեն ստանձնել վարչապետի ու նրա կնոջ մամուլի խոսնակի դերը։


Այս տարվա սկզբին էլ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կարեն Դուրգարյանի եղբայրը՝ երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել։ Ըստ լրատվամիջոցին հասած տեղեկությունների, երգիչը խոստովանել էր, որ թմրանյութն իրեն է պատկանում, այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր օգտագործման նպատակով այն պահել է մեքենայում։ Դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի եղբորը՝ Հայկ Դուրգարյանին ձերբակալել էին, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով՝ թմրանյութի իրացում: Ավելի ուշ Հայկ Դուրգարյանն ազատ էր արձակվել:

Առնվազն անհասկանալի է մնում թե՞ այդ ի՞նչ օրինաչափությամբ են ընտրվում Նիկոլի թվի մտավորականներն ու արվեստի օջախների տնօրենները, որոնցից մեկն, օրինակ, հրապարակային հայտարարում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին ճիպոտահարելու ցանկության մասին, մյուսն ասպատակում Մայր տաճարի խոյակների վրա եւ, ըստ տեղում ներկաների հավաստիացումների, ոչ սթափ վիճակում հայհոյում, հարվածում Մայր տաճարի դռներին, կոչ անում հարձակվել հոգեւոր հայրերի վրա։

Անի Սահակյան

դիտվել է 1769 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am