Հրազդանում Արցախից տեղահանվածները մարդասիրական օգնություն ստացան

Դեկտեմբերի 20–21-ը Հրազդան քաղաքում անցկացվեց Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում բաժանվել է մեծահասակների համար նախատեսված 415 և երեխաների համար նախատեսված 67 փաթեթ։ Տեղահանվածները ստացան սննդամթերքի և հիգիենայի առաջին անհրաժեշտության հավաքածուներ, ինչպես նաև մանկական սննդով առանձին փաթեթներ։

Հրազդանում իրականացված մարդասիրական ակցիան անցկացվել է Արցախից տեղահանվածների աջակցության լայնածավալ ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագիրը կազմակերպել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունը «Եվրասիա» ԻՈԱԿ-ի հետ համատեղ՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակում, Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո և տեղական իշխանությունների ու կամավորների աջակցությամբ։

«Ռուսական մարդասիրական առաքելությունն» 2010 թվականից իրականացնում է մարդասիրական, բժշկական և կրթական ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում և 2020 թվականից համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բնակչությանը։

Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 31-ին և իրականացում է մի քանի փուլով՝ ըստ պլանի մինչև դեկտեմբերի վերջ, սակայն որոշում է կայացվել շարունակել աջակցությունը 2026 թվականին նույնպես։ Այս ընթացքում հասցեական օգնություն է տրամադրվել ավելի քան 5 500 ընտանիքի՝ Հայաստանի մի շարք մարզերում բնակվող Արցախից տեղահանվածներին, և հատկացվել է ավելի քան 6 000 մարդասիրական հավաքածու։ 2023–2024 թվականներին ՌՀԱ-ն մարդասիրական բեռներ է հասցրել Արցախից տեղահանվածներին, ռուսերենով ուսուցմամբ դպրոցներին փոխանցել է դասագրքեր, իրականացրել մանկական և կրթական ծրագրեր, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերել բնական աղետներից տուժած բնակչությանը։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցությունը մեկանգամյա ակցիա չէ, այլ հետևողական և շարունակական աշխատանք։ Այսօր ծրագիրը ընդգրկում է հազարավոր ընտանիքների, որոնք հայտնվել են բարդ կենսական իրավիճակում։ Մենք տեսնում ենք, որ նման աջակցությունը իսկապես անհրաժեշտ է մարդկանց, ուստի որոշում ենք կայացրել ծրագիրը երկարաձգել մինչև 2026 թվականը և շարունակել մարդասիրական հավաքածուների մատակարարումները։ Մեզ համար կարևոր է ոչ միայն փոխանցել սննդամթերք և անհրաժեշտ իրեր, այլև մարդկանց տալ հենարանի և ապագայի նկատմամբ վստահության զգացում, ցույց տալ, որ դժվար պահին Ռուսաստանը ձեզ հետ է», — նշել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Յուրիևիչ Չայկան։

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am