Ծառուկյանն ուներ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն, բայց հրաժարվեց մենամարտել. Տոպուրիա
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան անդրադարձել է հայ մարտիկ Արման Ծառուկյանին։ Այս տարվա հունվարին UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Ծառուկյանը հրաժարվել էր ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ չեմպիոնական մենամարտից՝ պատճառաբանելով մեջքի վնասվածքը։
«Բոլոր մարտիկներն էլ առնչվել ենք մեջքի ցավերի հետ, բայց չեն հրաժարվել մենամարտից։ Նա ուներ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն, սակայն հրաժարվեց մենամարտել։ Նա գիտի, թե ինչի մասին էինք խոսում այն ժամանակ։ Այդ որոշումից հետո նա, հավանաբար, ստիպված էր փոխել անդրավարտիքը։
Ծառուկյանը չի հասկանում, որ մարդիկ գումար են ներդրել իր առաջխաղացման համար։ Այդքանից հետո պետք է շարունակե՞լ աջակցել նրան։ UFC-ում հենց այդպես են մտածում»,- ասել է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը ACD MMA-ի հետ զրույցում:
