Գարեգին Բ-ի օրհնությամբ իրականացավ երկար սպասված և բաղձալի երազանքը

Դեկտեմբերի 20-ին, Սուրբ Ծննդյան նախաշեմին, շուրջ մեկ տարի տևած հիմնանորոգումից հետո, հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու վերաբացման արարողությունը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ և Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի առաջնորդությամբ իրականացավ երկար սպասված և բաղձալի երազանք․ հիմնովին նորոգված Մայր եկեղեցին իր դռները բացեց հավատացյալ ժողովրդի առջև։ Եկեղեցին, որը կառուցվել էր 1957 թվականին, իր գոյության ընթացքում երբևէ չէր ենթարկվել նման ծավալուն և ընդգրկուն հիմնանորոգման։

Վերաբացման հանդիսությանը ներկա էր Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին, ինչպես նաև պետական այրեր, քաղաքական գործիչներ, քրիստոնեական եկեղեցիների պետեր և Իրաքում ծառայող հոգևորականներ։ Իրենց ներկայությամբ արարողությունը պատվեցին նաև Իրաքում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ։

Դռնբացեքի հանդիսավոր կարգի ավարտից հետո հոգևոր թափորը շարժվեց դեպի Մայր եկեղեցի, որտեղ եկեղեցիների պետերի մասնակցությամբ կատարվեց միասնաբար աղոթք։ Օրվա հոգևոր և տոնական մթնոլորտը առավել շքեղ ու ներշնչող դարձրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Զվարթնոց» երգչախմբի հոգեպարար կատարումները։

Աղոթքի ավարտին շնորհակալական և սրտի խոսքեր հնչեցրին Կենտրոնական վարչության ատենապետ Կարապետ Գալուստյանը և Քրիստոնեական նախարար Դոկտոր Ռամի Աղաջանը։ Այնուհետև իր գոհության և երախտագիտության խոսքն ուղղեց Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը՝ շնորհակալություն հայտնելով Իրաքի կառավարությանը, որի նյութական օժանդակությամբ հնարավոր դարձավ այս մեծածավալ և կարևոր աշխատանքների իրականացումը։ Մեծ պատիվ էր, որ անձամբ վարչապետը ներկա գտնվեց վերաբացման արարողությանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով օրվա պատմական նշանակությունը։

Վերջում իր խոսքն ասաց վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին՝ շեշտելով քրիստոնյաների և մուսուլմանների եղբայրական համակեցությունը և նշելով, որ Իրաքի իշխանությունները մեծապես կարևորում են հայ ժողովրդի ներկայությունն ու հոգևոր կյանքի զարգացումը երկրում։

Հանդիսավոր և հոգևոր լիցք ունեցող արարողությունը եզրափակվեց հուշագրերի և նվերների փոխանակմամբ։ Նույն օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի միջնորդությամբ, իր նվիրյալ ծառայության գնահատմամբ քահանայական լանջախաչ կրելու պատվին արժանացավ Տեր Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ ի նշան եկեղեցասիրության և տարիների հավատավոր սպասավորության։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու շիրմաքարին մագլցած Վրեժ Դուրգարյանը սթա՞փ վիճակում է եղել Հրազդանում Արցախից տեղահանվածները մարդասիրական օգնություն ստացան Խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին Ալիևի բենզինը քայքայում է մեքենայի շարժիչը. այն 6 ամսում կարող է պատճառել 1000-4000 դոլարի վնաս Ծառուկյանն ուներ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն, բայց հրաժարվեց մենամարտել. Տոպուրիա ԱԱԾ-ն, փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերը գրաքննելու լիազորություն չունի. «Փաստինֆո» Եկեղեցական հայրերի ուսուցմամբ՝ հուսահատությունը մեղք է, քանի որ մարդուն հեռացնում է Աստծուց Մեր արտաքին քաղաքականության վեկտորն այլընտրանք չունի. Կղավելաշվիլի Ինչու՞ են ազնիվ ախալքալաքցիները 2017 թվականին հայհոյել ու ծեծել Էդվարդ Միրզախանյանին Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն․ Ռոբերտ Ամստերդամ Փաշինյանը մերժել է հանդիպել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականներին Պեսկովը Գեներալ Սարվարովի սպանության մասին Դեսպան Քվինը Վաշինգտոն կվերադառնա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ. Սուրեն Սարգսյան Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ․ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Գարեգին Բ-ի օրհնությամբ իրականացավ երկար սպասված և բաղձալի երազանքը Սերդար Քըլըչը հայտնել է կանոնավոր չվերթների մասին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություն կբացի ՌԴ-ի հետ հարաբերությունների համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի մեծ է, քան ցանկացած անհատի հավակնությունը․ Տեր Սերոբ քահանա Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ադրբեջանի վարչապետ Երբ կկայացվի Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշումը Բիրտ ուժի կոչից մինչև սրբապղծում․ ինչպե՞ս Մայր Տաճարը վերածվեց «վարք անասնոց»-ի բեմահարթակի. Բեգոյան Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է կնոջ մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am