Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման-քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ՆԳՆ ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում է տարատեսակ խարդախությունների մասին, այնուամենայնիվ, որոշ քաղաքացիներ տրվում են արագ և չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայականներ ստանալու գաղթակղությանը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը՝ վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի՝ բնականաբար չստանալով վկայականը։
Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը՝ այցելել է հաշվառման-քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին՝ նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջած գումարը։
Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում ուշադիր և զգոն լինել, չհավատալ արագ և հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։
Վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը