Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն խորհրդին հղած ուղերձում հայտարարել է, որ Իրանի և միավորման անդամ երկրների միջև համագործակցությունը երկարաժամկետ ռազմավարություն է՝ ուղղված հզոր տարածաշրջանի ստեղծմանը։
Իրանի նախագահի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։
«Իրանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկարաժամկետ ռազմավարություն է, որն ուղղված է հզոր տարածաշրջանի ստեղծմանը՝ ազգային ինքնիշխանությունների ամրապնդման, տրանսպորտային կապերի և առևտրի դյուրացման, էներգետիկ անվտանգության բարձրացման, տեխնոլոգիաների զարգացման, համատեղ ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների ստեղծման և ժողովուրդների միջև շփումների ընդլայնման միջոցով», – ասվում է Փեզեշքիանի հայտարարության մեջ։ Նա ընդգծել է, որ ապագան պատկանում է այն ժողովուրդներին, որոնք առաջընթացի ուղին հարթում են համագործակցության և փոխադարձ վստահության միջոցով։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները:
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը