Իմ սատարումն եմ հայտնում Վեհափառ Հորն այս բորենիություններին դիմադրելու համազգային ճակատամարտում

AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որոնց բարձրակետը դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած բորենիախմբի տապալված գրոհն էր Մայր Աթոռի տարածքում։ Ռեժիմի պարագլուխն իր համար «կյանքի ու մահվան» հարց է դարձրել Վեհափառ Հայրապետին «հեռացնելը» և այդ ճանապարհին ոչ մի միջոցի հարցում խտրություն չի դնում։

10 տիրադավ եպիսկոպոսներին տարատեսակ կոմպրոմատներով իր շուրջը հավաքելով՝ պարագլուխը փորձելու է նրանց որպես գործիք մինչև վերջ օգտագործել եկեղեցու դեմ և այդ գործիքը մաշելուն պես վերջիններիս կա՛մ դեն է նետելու, կա՛մ հրապարակելու է դրանց վրա ունեցած կոմպրոմատները։ Սա է Հայաստանում հաստատված ռեժիմի էությունը, բայց, որ 10 տիրադավները պատրաստ էին անգամ Մայր Աթոռը գրոհել, նույնիսկ ինձ համար զարմանալի և եղկելի էր։ Ավելի եղկելի էր տեսնելը, թե ինչպես էին այս 10 հոգանոց տիրադավներին ուղեկցում ԱԱԾ-ի, ոստիկանության և այլ ստորաբաժանումների քաղաքացիական հագուստներով խմբերը։ Իսկ բորենիական հարձակման մնացյալ թշվառությունն ապահովում էին տեսախցիկների առաջ հայհոյող սակավաթիվ տավրոսսափեյանները, որոնք այնպիսի ջանասիրությամբ էին հայհոյանքներ տալիս իրենց սաստողներին, ասես ռեժիմի պարագլխից իրենց այդ վիճակում հայտնվելու մուռը հանելուց լինեին։

Իհարկե, ռեժիմի «զինվորների» կողմից հնչեցված հայհոյանքներն ու հանրության ներկայությամբ Մայր Աթոռի դռները կոտրելու փորձերը որևէ դեպքում խուլիգանության հանցակազմ «չեն պարունակում»։ Հիշեցնեմ, որ մեր երկրում խուլիգանության հանցակազմի անբաժանելի մաս է կազմում ռեժիմին քննադատելը և հայտնի «հետույքը»։

Ինչևէ, անկախ ներդրված տիտանական ջանքերից՝ կարող ենք արձանագրել, որ գործ ունենք ռեժիմի պարագլխի հերթական ձախողված փորձի հետ, որում իրենց մեծ ներդրումն ունեն դեկտեմբեի 18-ի ասպատակությանը դիմադրելու գնացած հավատավոր ժողովուրդը, որոնց թվաքանակը մի քանի անգամ ավել էր տավրոսսափեյանների, ուսադիրների պատվի մասին մոռացածների գլխաքանակից։ Հենց հավատավոր ժողովուրդն էր, որ այդ օրը կասեցրեց ռեժիմի հերթական դավադրությունն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։

Իմ ամբողջական սատարումն եմ հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառ Հորն այս բորենիություններին դիմադրելու համազգային ճակատամարտում։ Առավել քան վստահ եմ, որ այս ճակատամարտում տիրադավներն ու իրենց պարագլուխը չեն հաջողելու, քանի որ հայ ժողովրդի որակյալ մեծամասնությունը բջիջներով է զգում տեղի ունեցողի աղետալիությունը և կանգնած է Հայ առաքելական եկեղեու և Վեհափառ Հայրապետի կողքին։

Զարմանալի չէ (շատ ցավալի է), որ այս, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող ռեժիմի հակառակորդներին ճնշելու և հետապնդելու հարցում պարագլխի հիմնական գործիքն է դարձել Ազգային անվտանգության ծառայությունը։ Ցավալի է տեսնել իմ լսած հարուստ համակարգային կառույցի հրապարակային ոչնչացման գործողությունը, որը, վստահ եմ, ռեժիմի պարագլխի կողմից հատուկ է արվում, որպեսզի հնարավորինս անդառնալի ոչնչացնի ԱԱԾ-ն որպես կառույց։

Կործանման անդառնալիության կետը շատ մոտիկից տեսանելի դարձավ, երբ ռեժիմի կուսակցական պաշտոնաթերթը, տեղադրելով մի լուսանկար, գրեց, որ այն ստացել է ԱԱԾ-ից (այստեղ ԱԱԾ-ն արդեն կուսակցաթերթի աղբյուր դարձավ), և իբր այդտեղ տեղադրված «փաստաթուղթը» հավաստում է այն մասին, որ Եզրաս արքեպիսկոպոսը սովետական ՊԱԿ-ի գործակալ է։

Կուսակցական պաշտոնաթերթին նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ ավելի մանրամասն գրել եմ «Հրապարակ» օրաթերթի չորեքշաբթի օրվա տպագիր համարի իմ հոդվածում։ Միայն այստեղ ավելացնեմ, որ ավելի ծիծաղելի և մանր ժուլիկությանը չզիջող հնարք կարող էր իրեն թույլ տալ միայն ռեժիմի պարագլուխը՝ թքած ունենալով նրա վրա, որ այդպիսով ոչ միայն ինքն է ծիծաղի առարկա դառնում, այլ ոչնչացնում է մի ամբողջ հիմնարկի հիմնական գործիքակազմը։ Իսկ Եզրաս սրբազանի մասին հրապարակվածի առնչությամբ ընդամենը պետք է ասել, որ հանցագործություն է միայն օտարեկրյա հատուկ ծառայությունների հավաքագրված գործակալ լինելը, որը, ինչպես ասում են, կաներ ամբողջությամբ նույն բաները, ինչն այսօր անում է ռեժիմի պարագլուխը։

Անկեղծ ասած, երբ հեռուստացույցով լսեցի այդ տեղեկատվությունը, ամբողջությամբ չէի հավատում դրա ճշմարտացիությանը։ Նախ, Սովետական Միության տարիներին ՊԱԿ գործակալ լինելը որևէ կերպ չէր նշանակում օտարերկրյա հատուկ ծառայության գործակալ լինել։ Երկրորդ, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ լինելը պետական դավաճանություն է, և երբ երկրի ղեկին նստած մարդն ասում է, որ իր երկրում կան օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ, դա աբսուրդի թատրոն է դառնում, քանի դեռ խոսքն արդեն իսկ դատապարտված անձանց մասին չէ։ Երրորդ, բացառվում է, որ լուրջ ԱԱԾ-ն նման բան անի՝ արխիվից նման փաստաթուղթ հանի ու տա ինչ-որ լրատվամիջոցի, քանի որ գործակալական ցանցի անգամ արխիվներին տիրապետելը և դրանք հանրայնացնելը ուղիղ հարված են ցանկացած հատուկ ծառայության հեղինակությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի չորեքշաբթի օրվա համարում։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան,
«Արմավիր» ՔԿՀ
21.12.2025թ.»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ադրբեջանի վարչապետ Երբ կկայացվի Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշումը Բիրտ ուժի կոչից մինչև սրբապղծում․ ինչպե՞ս Մայր Տաճարը վերածվեց «վարք անասնոց»-ի բեմահարթակի. Բեգոյան Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է կնոջ մարմին Ռուսական զորքերը դուրս են գալու Հայաստանի, խայտառակ ու սարսափելի վիճակ է ստեղծվելու, եթե․․․ գեներալ (video) Դեսպան Քվինը Վաշինգտոն կվերադառնա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ. Սուրեն Սարգսյան Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով. Ադրբեջանի վարչապետ «Խելագարության է հասել․ կա՛մ ճողվածք կստանա, կա՛մ․․․»․ Մալխասյան (video) «Իրոք, Սևակի արձանի մազերը շատ են, էլի աշխատելու տեղեր կան, վաղը կգնամ, կբերեմ Երևան»․ Թոքմաջյան «Վազգեն Միրզախանյանի վրա քրեական գործ կա՞․ ինչու՞ է նա փախել Հայաստան»․ Նահապետյան (video) Մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին ընկալումները․ ադրբեջանագետ Զեղծարարին 500․000 դրամ էր փոխանցել վարորդական վկայական ստանալու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչու՞ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն «Վաղվանից ադրբեջանական բենզինը վաճառվելու է «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում, «պրեմիում» տեսակի բենզինի գինը լինելու է 440 դրամ». Րաֆֆի Ասլանյան Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտnւթյան կարգավորման գործընթացը. Վենս Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը հզոր տարածաշրջանի հիմքն է. Փեզեշքիան 10 զոհի նիկոլական բանաձևը «Ձեր տեղը Ծերեթելիում է ՝ քահանա по вызову»․ Նաիրա Զոհրաբյանը՝ տիրադավներին (video) Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Դամասկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am