Եկեղեցին ի վիճակի է ստեղծված ճգնաժամից դուրս բերելու ինքն իրեն՝ առանց արտաքին միջամտության․ ՌԱԿ

Նախորդ շաբաթ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած Մամուլը հրապարակած էր իր Խօսքը, ուր մատնանշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ Վեհափառ հայրապետին հրաւիրած Եպիսկոպոսական ժողովի գումարումը խոչընդոտող հանգամանքները՝ Հայաստանի պետական իշխանութեան եւ անձամբ վարչապետ Փաշինեանին կոչ կ’ընէր բնականոն հուն վերադարձնել յարաբերութիւնները Մայր Աթոռի հետ՝ խուսափելու համար հարցը միջազգային ատեաններ տեղափոխելու անպատուաբեր հեռանկարէն, լայն ընդունելութեան եւ համախոհութեան արժանացավ Հայաստանի թէ Սփիւռքի տարածքին։

Այսուհանդերձ, նկատի ունենալով, որ իրերու կացութեան մէջ դրական որեւէ փոփոխութիւն արձանագրուած չէ, այլ, ընդհակառակն, առաւել թափով կը շարունակուին հակականոնական գործողութիւնները, ի մասնաւորի՝ կարգազանց կամ տիրադաւ եկեղեցականներու մասնակցութեամբ կազմակերպուող թերի եւ անընդունելի «պատարագները» զանազան սրբավայրերու մէջ, ցուցադրողական մասնակցութեամբ նոյնինքն վարչապետ Ն. Փաշինեանի եւ անոր վարչախումբին:

Մինչ միւս կողմէ, հետզհետէ կը վատթարանան ցուցադրական դատավարութիւններով բանտախուցեր նետուած չորս Սրբազաններու եւ այլ եկեղեցականներու, ինչպէս նաեւ մեծ բարերար Սամուէլ Կարապետեանի եւ այլ քաղաքական բանտարկեալներու՝ արդէն իսկ դժնդակ պայմանները, անոնց առողջութիւնը, ինչ որ կը խորացնէ վախի մթնոլորտը միւս եկեղեցականներու՝ յատկապէս Եպիսկոպոսական ժողովին մասնակցելու պատրաստակամ հոգեւորականներու, անոնց ուղեկից դառնալ փափաքող աշխարհականներու վրայ:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ, անհրաժեշտ կը նկատենք, կոչ կ’ընենք և կը պահանջենք ՀՀ Վարչապետ Ն. Փաշինեանէն հրապարակաւ՝ Հայաստան մուտք գործելու, ՀՀ սահմաններէն ներս ազատ տեղափոխութեան, անձեռնմխելիութեան, խօսքի ու կարծիքի բացարձակ ազատութեան և ֆիզիքական ապահովութեան մշտական երաշխիքներ տալ Ժողովին մասնակցելու պատրաստ բոլոր եկեղեցականներուն եւ անոնց ուղեկցողներուն անխտիր, յարգելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան համապատասխան յօդուածները, ժողովներ ու հաւաքներ կազմակերպելու ազատութեան վերաբերեալ միջազգային պայմանագիրները։ Այս երաշխիքը անհրաժեշտ է որպէսզի կարելի դառնայ ակնկալել այժմ յետաձգուած Եպիսկոպոսաց եւ ի պահանջեալ հարկին՝ Ազգային-եկեղեցական ժողովները գումարուին:

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած Մամուլի անդամները, գլխաւորութեամբ իր խմբագիրներու խորհուրդին, առաջին անգամը չէ, որ հանդէս կու գայ ի պաշտպանութիւն Հայաստանեայց Առաքելական Սբ. Եկեղեցիին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ի նպաստ Հայ եկեղեցւոյ ներքին բարօրութեան, կանոնադրական իրաւունքներուն եւ համահայկական առաքելութեան։

Նմանապէս, առաջին անգամը չէ, որ կը բարձրացնէ Եպիսկոպոսաց ժողով գումարելու եւ անոր միջոցով Ազգային-եկեղեցական ժողով նախապատրաստելու եւ զայն կայացնելու հարցը, լուսաբանելու համար Հայ Եկեղեցւոյ դիմագրաւած ներքին եւ արտաքին խնդիրները, հաւատալով, որ Ազգային մեր Եկեղեցին ինք ի վիճակի՛ է օրինական միջոցներով, ստեղծուած ճգնաժամէն դուրս բերելու ինքզինք՝ առանց արտաքին անօրինական միջամտութիւններու։

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ

դիտվել է 67 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. Օրը հայտնի է. Նիկոլը հրաման է իջեցրել՝ գրոհել Մայր Աթոռը. Նաիրա Զոհրաբյան (video) Ինչու են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն Ադրբեջանում սկսվել է համաներման գործընթացը ՔՊ-ն ու «Հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել 2026-ին․ Գևորգ Ստեփանյան Վաղարշապատի ավագանու նիստում ՔՊ-ն շատ վիճահարույց նախագծեր է ներկայացրել Էս թույնի և ատելության մթնոլորտի մեջ ահագին ներդրում ունեն նաև ադրբեջանական՝ հայկական անուններով ու հայերեն գրող ֆեյքերը. Կարեն Վրթանեսյան Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր Աթոռը Գյումրիում հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին Եկեղեցին ի վիճակի է ստեղծված ճգնաժամից դուրս բերելու ինքն իրեն՝ առանց արտաքին միջամտության․ ՌԱԿ Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին․ Վահե Դավթյան Գազամատակարարման վթարային դադարեցում Մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ ՀՀ արժանապատիվ հասարակությունը էս ի՞նչ քֆուր դարի հասանք. Լեւոն Ջավախյան Գnղացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ #ՈՒՂԻՂ․ «Եկեղեցու ապտակը Փաշինյանին․ ի՞նչ սպասել մինչև Ամանոր»․ Հայկ Նահապետյան (video) Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող երկու հետիոտնի ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունը Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք․ Արսեն Բաբայան Ֆլորիդայում կայացած հանդիպման մասին Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ֆուկուսիմայի վթարից 15 տարի անց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am