Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական երկու խոշորագոյն լրատվամիջոցներից «Aydınlık»-ը և «Sözcü»-ն դեկտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել՝ նշելով, Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվում՝ նշանակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Aydınlık»-ը, մասնավորապես, գրում է․

«Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։

Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում։»

5 մլն հետևորդ ունեցող թուրքական լարտվամիջոցը շարունակում է․

«Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին: Նախագահ Թայիփ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։
Այդ խոչընդոտը Գարեգին Բ կաթողիկոսն է՝ Հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։
Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունաքարից՝ «Ցեղասպանության» քարոզչությունից: Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի և Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։
Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը մոտ քաղաքականություն:
Թուրքիայում Հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի և նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս թեկնածուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անթիլիասի Հայ Առաքելական եկեղեցու և Լիբանանի հայ հոգևորականության կողմից։
Որ թեկնածուն էլ հաղթի, Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգևոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի։», – իր տեղեկություններն է փոխանցում թուրքական լրատվականը։

Իսկ ահա թուրքական մյուս մեծ լրատվականը՝ «Sözcü»-ն, փոխանցում է․

«Կաթողիկոսական շփոթ․

Միակ կառոյցը, որը Հայաստանին նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, Հայ Առաքելական Եկեղեցին է։

Փաշինյանը բազմիցս արտահայտել է կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, բայց հիմնական անորոշությունն այն է, թե ով կզբաղեցնի նրա տեղը։
Այս անորոշությունն այժմ, ինչպես ասվում է, վերացել է․ Անկարան և Ստամբուլն ավելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը»։

Ովքե՞ր են թեկնածուները․
Իրավիճակին ծանոթ մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան որոշել է մեկ թեկնածուի շուրջ: Նախագահ Էրդողանը և նրա խորհրդականները քննարկում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ Ստամբուլի Սահակ պատրիարքի թեկնածությունը:
Ըստ տեղեկությունների՝ Սահակ II-ը «հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը»։

Վերլուծությունն ավարտվում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ թեկնածուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում: Այս իրավիճակը «արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականությանը հակազդելը»:
Երբ այս գործընթացն ավարտվի, Հայաստանում քաղաքական և սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով:», – նշվում է «Sözcü»-ի հոդվածում։

դիտվել է 855 անգամ
Լրահոս
Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am