Պուտինին նախագահի թեկնածու են առաջադրել
Ընտրողների նախաձեռնող խումբը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել է որպես նախագահի թեկնածու,Պուտինի առաջադրման օգտին քվեարկելով 668 ընտրողով: Այժմ նախաձեռնող խումբը պետք է փաստաթղթերը տանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնում է rbc.ru-ն: Ինչպես նշվում է՝ Պուտինին առաջադրող նախաձեռնող խմբում բազմաթիվ հայտնի անձինք կան՝ Նիկոլայ Ցիսկարիձեն, Լեոնիդ Ռոշալը, Իոսիֆ Պրիգոժինը, Միխաիլ Բոյարսկին, Միխաիլ Գալուստյանը, Իգոր Կրուտոյը և ուրիշներ:
