Մեղրիում կառուցվող թունելից 2 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, քերծված վերքեր» ախտորոշմամբ «Մեղրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են «Արյան Թունել» ՓԲԸ-ում, վայր ընկնելու հետևանքով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 23-ամյա Սարմաստ Յադոլանը և 26-ամյա Կարամի Մասուդը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մեղրիի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքները ստացել են «Թունել Սաադ Արիանա» ՓԲԸ Հայաստանյան մասնաճյուղի կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շրջանակներում Մեղրի քաղաքում կառուցվող թունելում ամրաշինական աշխատանքներ կատարելիս՝ «HYUNDAI» մակնիշի էքսկավատորի բեռնիչը պոկվելու և դրան ամրացված մետաղական զամբյուղի հետ մոտ 2,5 մ․ բարձրությունից ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Այսօր Տեր Արարատը պատարագի ժամանակ հիշատակել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը Սիրուշոն անդրադարձել է քննադատություններին․ հիասթափված հաճախորդներն անակնկալ կստանան Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի փոխտնօրենի պատճառով է Տեր Վրթանեսը սրտի կաթված ստացել Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական ԶԼՄ-ներ ԵԱՏՄ-ն ամուր կերպով հաստատվել է որպես ի հայտ եկող բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոն․ Պուտին Ովքեր են Փաշինյանին ՌԴ-ում դիմավորել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին, վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Միանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները զրկվեն պանակե կրելու իրավունքից, որին այլևս արժանի չեն. Ռուբեն Մելիքյան Փաստորեն ուսապարկերը կիրակի օրերը Նիկոլի «աստծուն» հավատում են միայն Նիկոլի առկայության դեպքում. Ռուբեն Մխիթարյան Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մեղրիում կառուցվող թունելից 2 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց Վահագն Չախալյանի խուց այլ կալանավորներ են տարել Տեր Վրթանեսի կինը լուսանկարներ է հրապարակել և գրել․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am