Փաշինյանը ցանկացել է Տաշիր գնալ, բայց պատարագ մատուցողի չի գտել. ինչի սպասենք վաղը

Հայաստանում շարունակում է իշխանությունների ճնշումը Հայ առաքելական եկեղեցու նկատմամաբ: Փաշինյանի թիմը աստիճանաբար սաստկացնում է Կաթողիկոսի` Գարեգին Բ-ի և Մայր Աթոռի նկատմամբ գործողությունները, ընդ որում դա այս փուլում անում է 10 եպիսկոպոսների ձեռամբ, ովքեր Վեհափառին հրաժարականի պահանջ են ներկայացրել։

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում վերջին ամիսներին պարբերաբար տեղեկացնում է, թե հաջորդ կիրակի մասնակցելու է այս կամ այն պատարագին, սակայն կեղծ պատարագները, որոնց ընթացքում չի հնչում Վեհափառի անունը, վրդովմունք է առաջացնում հավատացյալ ժողովուրդի շրջանում, սակայն այս շաբաթ նա նման գրառում դեռևս չի կատարել։ Շատերը լավատես են, որ Էջմիածնի ֆիասկոյից հետո Փաշինյանը դաս է քաղել՝ որոշելով դադարեցնել կեղծ պատարագները։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է հասրակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Էջմիածնում տեղի ունեցածը դաս եղավ Փաշինյանի համար, թե՞ չի բացառվում, որ նա կարող է անակնկալ քայլի դիմել և այցելել որևէ եկեղեցի, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի իր ծրագրերից։ Այն, ինչ ինքը ծրագրել է, միանշանակ իրականացնելու է։ Ես չեմ բացառում, որ վաղը որևէ տեղ չգնա, բայց չեմ կարծում, որ նա հրաժարվել է իր մտադրություններից»։

Նրա խոսքով՝ կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նպատակ է եղել կիրակի օրը պատարագի մասնակցել Տաշիրի որևէ եկեղեցում, սակայն դա չի հաջողվել։ «Իմ տեղեկություններով՝ նպատակ է եղել կիրակի օրը լինել Տաշիրի որևէ եկեղեցում, բայց չեն կարողացել գտնել քահանա, որը կհամաձայնվեր պատարագ իրականացնել։ Ինչո՞ւ Տաշիր․ ընդամենը Սամվել Կարապետյանին հակառակ քայլ լինելու համար»,– ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Էջմիածնում տեղի ունեցածը Փաշինյանի կողմից չի ընկալվել որպես պարտություն․ «Մարդիկ, ովքեր կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում պարտվեց, խորապես սխալվում են։ Նրա նպատակը այնտեղ սադրանք հրահրելը կամ որևէ հարց լուծելը չէր։ Նրա նպատակը մեկ բան էր՝ ստանալ տեսարան»։

Ըստ Զոհրաբյանի՝ այդ «տեսարանը» անհրաժեշտ էր հետագա քայլերի համար։

«Նրա նպատակը այն էր, որ ստանար մի պատկեր, ըստ որի՝ եպիսկոպոսները իբր որդիական կերպով դիմում են Վեհափառին՝ հրաժարական տալու առաջարկով։ Այդ կիրակնօրյա տեսարանը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր, որպեսզի իր ձեռքերը ազատ լինեն հետագա քայլերի համար»,– նշեց նա։

Նաիրա Զոհրաբյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ այդ իրադարձություններից անմիջապես հետո շրջանառության մեջ դրվեցին նոր հրապարակումներ։

«Դրան անմիջապես հետևեց Վեհափառի եղբորը ԱԱԾ գործակալ ներկայացնելու մասին անհեթեթ թուղթը։ Արդեն տարբեր նիկոլական մունետիկներ իրենց էջերում գրում են, որ հաջորդ թիրախը Վեհափառն է»,– ասաց նա։

Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենը լիովին տեղավորվում է իշխանության սցենարի մեջ։

«Այդ կիրակնօրյա տեսարանը ամբողջությամբ տեղավորվում էր Նիկոլ Փաշինյանի սցենարի մեջ։ Նա այնտեղ որևէ խնդիր չէր լուծում, նա ընդամենը տեսարան էր ուզում, որպեսզի հետո ասի՝ եպիսկոպոսները դիմեցին, Վեհափառը հրաժարվեց, և դա ազատում է իր ձեռքերը հետագա քայլերի համար»,– նշեց նա։

Զոհրաբյանը չի բացառում, որ առաջիկայում կարող են լինել արդեն կոնկրետ քրեական քայլեր՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ․ «Ինձ համար խիստ ակնհայտ է, որ հաջորդ քայլերը լինելու են արդեն կոնկրետ Վեհափառի դեմ՝ Քրեական օրենսգրքով նախատեսված մեղադրանքների տեսքով»։

Հարցին՝ ի՞նչ կարելի է անել իրավիճակը մեղմելու և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքը փոխելու համար, Զոհրաբյանը պատասխանեց. «Իշխանության վերաբերմունքը չի փոխվելու։ Իմ համեստ կարծիքով՝ այն քայլերը, որոնք ժամանակին կարող էր անել Վեհափառը, հիմա արդեն ուշ են։ Այս պահին ես այլ քայլ չեմ տեսնում»։

Նրա խոսքով՝ Վեհափառի շրջապատից փոխանցվում է, որ նա վճռական է տրամադրված և հրաժարական չի տալու։

«Վեհափառի շրջապատի մարդիկ ասում են, որ նա որևէ պարագայում հրաժարական չի տալու։ Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա այդ տիրադավները կարգալույծ չեն արվել, բայց հնարավոր է՝ կան ներքին պատճառներ, որոնց մասին ես տեղյակ չեմ»,– նշեց Զոհրաբյանը։

Միաժամանակ նա հավելեց, որ վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է Սուրբ Ծննդյան օրերին իր ծրագրերն առաջ տանելու համար։

«Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի հունվարի 6-ին Մայր Աթոռում լինի և կարգը չանցկացնի Վեհափառը, այլ իր կողմից ընտրված որևէ մեկը։ Ճանաչելով նրան՝ վստահ եմ, որ նա գնալու է այդ խնդրի լուծման»,– ասաց Զոհրաբյանը։

Հարցին՝ արդյոք կան ենթադրություններ, թե ով կարող է լինել Փաշինյանի համար ցանկալի թեկնածու, նա պատասխանեց, որ այս պահին դա էական չէ։ «Նրա գլխում կարող են մի քանի թեկնածուներ լինել, բայց խնդիրը դա չէ։ Նրա խնդիրը գաղափարն է։ Նա այն մարդն է, որը կարող է անգամ վտանգավոր, ծայրահեղ, աբսուրդ մի գաղափար դարձնել իր կյանքի նպատակը և հետևողականորեն առաջ գնալ՝ անկախ հետևանքներից»,– եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Մերի Հակոբյան

 

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Վահագն Չախալյանի խուց այլ կալանավորներ են տարել Տեր Վրթանեսի կինը լուսանկարներ է հրապարակել և գրել․․․ Փաշինյանը ցանկացել է Տաշիր գնալ, բայց պատարագ մատուցողի չի գտել. ինչի սպասենք վաղը Երևանում հայտնաբերվել է 29-ամյա օտարերկրացու մարմին ՌԴ-ից Վրաստան ներմուծումը 1 մլրդ դոլարով ավելի է արտահանումից Ուկրաինան պետք է պատրաստ լինի․ Ուիթաքեր Ադրբեջանական բենզինը՝ որպես հայկական հանրաքվե Անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»․․․ չմոռանանաք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել Երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ՝ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում... Պարզ է` Նիկոլը նաև իր ընտրազանգվածին է կերակրում Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ հինգ հիմնական տարաձայնությունները Պուտինի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Ուկրաինական կարգավորման շուրջ Ինչ են քննարկելու Նեթանյահուն ու Թրամփը Օրբանը ծաղրել է Կալլասին Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասին Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am