ԱԱԾ-ում շատ են շտապել շեֆի հրամանը կատարել․ Գեղամ Մանուկյանը բացահայտում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է ԱԱԾ-ի հրապարակածա փաստաթղթին, որն իբր բացահայտում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայր Եզրաս Սրբազանի 1986 թվականին КГБ կողմից հավաքագրված լինելու փաստին։
Նա նշել է, որ համացանցում հայտնվել են նաև նմանատիպ հավաքագրման այլ օրինակներ խորհրդային այլ հանրապետությունից։ «Ամենատարածվածներից մեկը Լատվիան է, որտեղ հրապարակվել են հազարավոր նման տեղեկանքներ։ Միանգամից աչքիս զարնեց մի կարևոր փաստ Լատվիան, որ ավելի ազգայնական էր, բոլոր տեղեկանքները ռուսերեն էին։ Խորհրդային միության բոլոր ուժային կառույցներում նույնիսկ զինվորական գրքույկներում գրագրությունը ռուսերեն էր արվում։ Ինչպես է, որ իբր Հայաստանի ՊԱԿ-ում հայերեն է արվում, բայց համացանցը ամեն ինչի մասին խոսում է»։
Նա ներկայացրեց , համացանցում հայտնված КГБ-ի նախագահի հրամանագիրը, որում ներկայացված է փաստաթղթերը, որով պետք է այդ հավաքագրումը տեղի ունենա։
«Բոլոր այս բլանքները պետք է գրված լինեին ռուսերեն, մանուշակագույն թանաքով, շատ պարզ ձեռագրով և անուն-ազգանուն, հայրանունները մեծատառով։ Ու հատկանշական էր, որ այդ հրամանագրում կա մի հավելված, որով կազմվել են հավաքագրման բոլոր այս թերթիկները։ Գրեթե ամբողջությամբ նույնն է, և թերևս Հայաստանի ԱԱԾ-ում կատարելու Նիկոլ Փաշինյանի՝ շեֆի հրամանը, իբր կամպրոմատ են գտնել Եզրաս Սրբազանի դեմ։ Դրա համար ամեն ինչ խառնել են իրար, որովհետև Լատվիայում, օրինակ, այս բլանկում և Չեբրիկովի հրամանագրով հաստատված օրինակում տարբերություն չկա, կա հայկականի հետ տարբերություն․ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, կեղծիքում գրված է միայն տարեթիվը, այնինչ՝ Չեդրիկովի հրամանագրով հաստատվել է ծննդյան թիվ, օր, ամիս։ Բնակության վայր չեն հիշել, չեն իմացել երևի Եզրաս Սրբազանի բնակության վայրը, դրա համար հասցեն չի նշվում»,-ասել է Մանուկյանը։
Աղբյուր՝ Փաստինֆո
