Երկիրն իջեցվել է համայնքի մակարդակի

Գիտե՞ք, թե կառավարության նիստի ժամանակ ինչի մասին է մեկ ժամից ավելի խոսում Փաշինյանը, ահա մի քանի օրինակ. Մեծամոր քաղաքի Միքայելյան, Թումանյան, Տերյան եւ Կոմիտասի փողոցների ջրագծերի փոխարինում, կատարված է աշխատանքների 45 տոկոսը, կառուցվել է 3,5 կիլոմետր ջրագիծ, շահառուները՝ հազար տնային տնտեսություն, Շենավան համայնքի մանկապարտեզի կառուցում եւ հարակից տարածքների բարեկարգում, Բերքաշատ համայնքում գազատարի կառուցում, Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Րաֆֆու փողոցի 200 մետր ճանապարհի ասֆալտապատում, որն ավարտվել է, Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի կենտրոնական ճանապարհի մայթեզրի սալարկում, որն ավարտվել է, Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի՝ գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում: Եվ այսպես շարունակ` ամբողջ կառավարության նիստի ընթացքում, մեկ ժամից ավելի: Կարո՞ղ եք պատկերացնել ուրիշ որեւէ երկրի ղեկավարի, վարչապետի, որը կառավարության նիստ է անում, հավաքում է կառավարության անդամ նախարարներին, մարզպետներին, երկրի մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին եւ մեկ ժամից ավելի կարդում է ինչ-որ ցուցակ, թե որտեղ քանի մետր ջրագիծ է փոխվել, գազատար կառուցվել կամ մայթեզր սալարկվել: Դժվար է պատկերացնել, որովհետեւ աշխարհում չի կարող նման երկիր լինել, նման պարապ զանգված, որ մարդիկ չասեն՝ բայց դրանք ժէկի պետին կամ առնվազն համայնքապետին վերաբերող հարցեր են, ոչ թե կառավարությանը եւ վարչապետին: 

Հայաստանի Սահմանադրության 152-րդ հոդվածը վերաբերում է վարչապետի եւ կառավարության մյուս անդամների իրավասություններին, եւ այդ հոդվածում վարչապետի մասով ասվում է. «Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով»: Տեսեք` հիմնական օրենքն ասում է. կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, ոչ թե մեկ ժամից ավելի կարդում է իրեն տրված մի տեքստ, որտեղ գրված է, թե քանի մետր ասֆալտ արվեց, քանի մետր ջրագիծ փոխվեց, գերեզմաններ տանող ճանապա՞րհը ասֆալտապատվեց, թե՞ հարսանյաց սրահ տանողը: Եթե այսպես գնա, Փաշինյանը կարող է կառավարության նիստերի ժամանակ կարդալ, թե որ խոզանոցի կամ գոմի տանիքը վերանորոգվեց, ցանկապատը կարգի բերվեց, կամ քանի տուկ խոտ մթերվեց: 

Հասկանալի է, որ Փաշինյանն այդ երկարաշունչ ցուցակը կարդալով ուզում է ասել, թե, տեսեք՝ կառավարության սուբվենցիոն ծրագրով` համայնքների հետ համաֆինանսավորմամբ, ինչքան շատ աշխատանք է կատարվել, քանի համայնքում եւ քանի բնակավայրում ենք գործ արել, եւ, հետեւաբար, այդ համայնքների եւ բնակավայրերի բնակիչները պետք է երախտապարտ լինեն թե՛ իրեն, թե՛ ՔՊ-ին եւ այդ երախտապարտությունը դրսեւորեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ` իրենց ձայնը տան ճանապարհ ասֆալտապատող, ջրագիծ փոխող, գազատար կառուցող, մանկապարտեզ ու դպրոց վերանորոգողներին: Փաշինյանը երեւի չգիտի, որ այդ ամբողջ աշխատանքն արվել է այդ նույն համայնքների, այդ նույն բնակավայրերի բնակիչների աշխատանքի եւ վճարած հարկերի հաշվին, ինքը դրա հետ ոչ մի կապ չունի կամ կապ ունի այնքանով, որ այդ հարկերից լիուլի վարձատրում է իրեն եւ իր փոքր խմբակին:

Փաշինյանը կառավարության նիստը փաստացի վերածում է նախընտրական քարոզչության հարթակի, եւ այն, ինչ անում է, իրականում ոչ թե կառավարության նիստ է, այլ նախընտրական միջոցառում: Նման երկարաշունչ ու տափակ տեքստ կարդալով, իրեն ու իր կառավարությանը նա դնում է ծիծաղելի վիճակի մեջ: Այնքանով ծիծաղելի, որ որեւէ նորմալ մարդ, նայելով այդ նիստերը եւ լսելով Փաշինյանի այդ ելույթը, կհասկանա, որ այս կառավարության գործունեությունը սահմանափակվում է ճանապարհ ասֆալտապատելով, մայթեզր սալարկելով, ջրագիծ փոխելով եւ գազատարի որոշ հատվածներ կառուցելով: Վերջ, սրանից բացի, այս կառավարությունը եւ դրա ղեկավարը ո՛չ անելիք ունի, ո՛չ էլ լիազորություն: Փաշինյանը թեեւ կոչվում է վարչապետ, բայց նրա լիազորությունների շրջանակն այնքան սահմանափակ է, որ նա կարող է լուծել առավելագույնը համայնքապետի մակարդակի հարցեր, իսկ նրա կառավարության անդամ կոչվածները ընդամենը այդ համայնքի ավագանու անդամի եւ կառուցվածքային ստորաբաժանումների անդամների լիազորություններ ունեն: 

Բայց դա միայն իր եւ իր խմբակի խնդիրը չէ, Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանության մակարդակը պետության կարգավիճակից իջեցրել է համայնքի մակարդակի՝ Հայաստանին զրկելով մեծ եւ մասշտաբային ծրագրեր իրականացնելու հնարավորությունից: Հայաստանն իրավունք չունի մտածելու ո՛չ նոր ատոմակայանի, ո՛չ ջերմային կայանների, ո՛չ անգամ հզոր հիդրոէլեկտրակայան կառուցելու մասին, առավելագույնը թույլատրված է արեւային փոքրիկ կայաններ կառուցել: Հայաստանն իրավունք չունի մտածել արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու եւ արդյունաբերություն զարգացնելու մասին, քանի որ պետք է լինի սպառող եւ սպասարկող երկիր, Հայաստանը չի կարող լինել գիտություն եւ նորարարություն ստեղծող երկիր, այլ պետք է լինի բանկային եւ խաղային կապիտալի երկիր:

Եթե ընդհանրացնելու լինենք, ապա պետք է ասել, որ Հայաստանը երկրի մակարդակից իջեցվել է համայնքի մակարդակի, ինչի արդյունքում էլ Փաշինյանի լիազորություններն են իջեցվել համայնքապետի լիազորությունների մակարդակի, կառավարության նիստ կոչվածն էլ հնչում է շատ արխայիկ ու բովանդակությանը չհամապատասխանող, այն ավելի ճիշտ կլինի կոչել համայնքի ավագանու նիստ: Այդպես ավելի ազնիվ կլինի:

hraparak.am

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համար Թուրքիայում երկրորդ անօդաչու թռչող սարքն է կործանվել Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Հորս թափված արյունը պղծում եք։ Ուրիշ էլ ի՞նչ եք պղծելու. Շպռոտ Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին ԱԱԾ-ում շատ են շտապել շեֆի հրամանը կատարել․ Գեղամ Մանուկյանը բացահայտում է Բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկային «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից. «Փաստ» Այն ինչ պետք է իմանալ ԿԳԲ-ի և ԱԱԾ-ի գործակալի մասին Պարզվել է հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունը Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում Արագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույց Երկիրն իջեցվել է համայնքի մակարդակի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am