ԱԱԾ շենքի դիմաց «Չեկիստի օրվա» կապակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցը խոչընդոտել է լրագրողի աշխատանքին
Դեկտեմբերի 20-ը նշվում է որպես «Չեկիստի օր»՝ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի (ՖՍԲ) մասնագիտական օր։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այսօր Կարեն Քյուփելյանը բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ պահանջելով լյուստրացիա։ Նրա համոզմամբ՝ առանց լյուստրացիայի Հայաստանը չի կարող ունենալ իրական անկախություն և ինքնիշխանություն։
Բողոքի ակցիայի ընթացքում Քյուփելյանը ԱԱԾ շենքի բակում տեղադրել է ԽՍՀՄ դրոշներ, սև դիմակներ, ինչպես նաև Ֆելիքս Ձերժինսկու լուսանկարը։
Ակցիայի ընթացքում, ըստ տեղեկությունների, ԱԱԾ աշխատակիցներից մեկը փորձել է խոչընդոտել «Ֆակտոր» հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը՝ պահանջելով չտեսանկարահանել բողոքի ակցիան և ջնջել արդեն նկարահանված նյութը։ Նույն աշխատակիցը փորձել է նաև բռնի կերպով խլել լրագրողի հեռախոսը՝ հրմշտելով նրան։
