Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա կնոջը դատապարտել է լրացուցիչ 17 տարվա ազատազրկման
Պակիստանի դատարանը նախկին վարչապետ, «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին, որն արդեն բանտում էր, դատապարտել է լրացուցիչ 17 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար։ Այս մասին հաղորդում է Պակիստանի ամենամեծ անգլալեզու թերթը՝ Dawn-ը։
Նրա կինը՝ Բուշրա Բիբին, նույնպես դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշման մեջ նշվել է, որ դատավճիռ կայացնելիս՝ հաշվի են առնվել Խանի տարիքը և կնոջ սեռը, ինչը հանգեցրել է ավելի մեղմ պատժի։
Քննությունը պարզել է, որ 2021 թվականի մայիսին Խանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, Սաուդյան Արաբիայի կառավարությունից նվեր է ստացել զարդեր, չի պահել դրանք պետական պահեստում և վճարել է դրանց իրական արժեքից մոտավորապես 14 անգամ պակաս գնով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մի քանի մեղադրանքներում, այդ թվում՝ պաշտոնական չարաշահման մեջ, և նշանակել է տուգանք, որը չվճարելու դեպքում կբարձրացնի նրա ազատազրկման ժամկետըЖ
