Մարդասպանի հայրը ներողություն է խնդրել դստեր փոխարեն
Բահրեդթին Տուրաևը` 4-ամյա աղջնակի սպանության մեջ կասկածվող դայակի` Գյուլչեխրա Բոբոկուլովայի հայրը, ներողություն է խնդրել դստեր արարքի համար: Այս մասին 62-ամյա տղամարդն ասել է Gazeta.ru-ի հետ հարցազրույցում: «Մեր ընտանիքը մեծ է: Ես ունեմ 6 դուստր, 19 թոռ և մեկ ծոռ, և մենք բոլորս սարսափած ենք այն բանից, ինչ նա արել է: Ներեցեք նրան, ներեցեք մեզ բոլորիս, եթե նման բանը կարելի է ներել: Երեխաները լաց են լինում, մայրն անկողին է ընկել: Ես չէի ցանկանա, դուստրս էլ չէր ցանկանա, որ նման բան տեղի ունենար»,- ասել է նա: Կասկածյալը դատարանում ասել է, որ այդ հանցագործությունն արդեն վաղուց էր ծրագրել և այժմ զղջում է: Սակայն, այն հարցին, թե արդյոք նա կցանկանար ներողություն խնդրել սպանված երեխայի ծնողներից` Բոբոկուլովան պատասխանել է, որ չի պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, բացի Ալլահից:
