«Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում։

ԿԳԲ-ի մասին օրվա իշխանությունների կողմից նման որակի դեմոնիզացիան ինքնին խոսում է հակապետական լինելու մասին, քանի որ այդ կառույցը, առաջին հերթին, ուներ պետական անվտանգությունն ապահովելու իրական ֆունկցիա։ Այն մի հիմնարկություն էր, որից սարսափում էին բոլորը, քանի որ նրա «ամենատես աչքը» ամենուր էր։

Ասվածս թյուրըմբռնում չլինի և հերթական հիբրիդային թիրախը դառնալու ցանկություն բնավ չունեմ․ պարզապես ցանկանում եմ բաց տեքստով ասել, որ տվյալ կառույցն ուներ հստակ գործառույթներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ կապված։

Հրապարակված թղթի կտորը, զավեշտից ու զվարճանքից բացի, այլ զգացողություն չառաջացրեց, քանի որ ես խորը հիասթափություն կապրեի, եթե ժամանակին նման անգրագետ ու փնթի ձևակերպումներով փաստաթուղթ պետական ներկայացվեր (օրինակ՝ «Ոսկեհատ»-ը «Վոսկեհատ» էր գրված), էլ չեմ ասում՝ հայերեն տեքստի մասին։

Իմ կարծիքով՝ օրակարգում Նիկոլ Փաշինյանն այստեղ ընդամենը փորձում էր հագուրդ տալ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում ստացած հակահարվածին։ Նա, թերևս, շատ ծանր է տարել Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցածը, երբ իր 10 տիրադավերը ուղղակի դուրս շպրտվեցին Սրբության Սրբոցից։ Նրա մտասևեռումները, հավանաբար ոչ մի կերպ չէին կարողանում ընկալել, որ տեղի ունեցածը ֆիասկո է. չնայած ես սա չեմ համարում հիմնական գործողություն, այլ ընդամենը՝ ստուգիչ քայլ՝ տրամադրությունների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։

Ուստի համապատասխան կառույցից նմանօրինակ տեսքի մի թղթակտոր են ստացել և ողջ թիմով լծվել դրա տիրաժավորմանը։ Այն աստիճան պրիմիտիվ, որ իշխանական «կարկառուններից» մեկն էլ փորձում է հերթական անգամ ջրբաժաններ սահմանել՝ հայտարարելով, թե «ընդդիմությունը լծվել է գործակալին պաշտպանելուն»։

Չէ՛, ընդդիմությունը գործակալ չի պաշտպանում, պարզապես բարձրաձայնում է, որ դուք իրավիճակն եք մանիպուլացնում։ 1986 թվականին, ձեր նշած թղթի ժամանակագրությամբ, տվյալ մարդը հանդիսանում էր Սովետական Միության քաղաքացի, և վստահ եմ, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, որ, եթե անգամ այդ թղթակտորն իրական է, ինչ նպատակով է տեղի ունեցել այդ գործընթացը և ինչ խնդիր է դրանով լուծվել։

 


Հա, ասեմ, որ ձեր հորջորջվող հիմնարկը 1991 թվականից գոյություն չունի»:

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Հայտնի են Ուիթկոֆի և Պուտինի հանդիպման համար սահմանված պայմանները. ԶԼՄ Եվրոպական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով․ գործակալ Բարբոսա Եթե խաղաղություն լիներ, բալաներիս չէին տանի կոտորեն (video) «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում». Արմեն Հովասափյան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր (video) Իրենք «շուստրի» են, մենք` «իդիո՞տ» Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ Թոշակառուների պատասխանը Փաշինյանին․ Հարցում (video) Մայր Աթոռում կատարվածը խուլիգանություն է. լրագրող Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ Վեհարանի գրոհից մեկ օր առաջ ի՞նչ է տեղի ունեցել Կառավարության նիստում․ Արա Վարդանյան (video) Սրանք թշնամու գործակալներ են․ Հարցում (video) Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Գառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Նիկոլին ոչ մի տոկոս շանս չեն տվել․ Հրանտ Բագրատյան (video) Ազիզյանը տեղեկացնում է Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են (video) Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը Ով հայտնվում է Նիկոլի ձեռքը, դառնում է փնթի թափթփված, անգամ կեղծիք տարածելուց. Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am