Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը, որը չտեսնելու համար պետք է կույր լինել և՛ աչոք, և՛ մտոք։

Բացահայտ տիրույթում այդ պատերազմն արտահայտվում է մի քանի պատումային (նարատիվային) ուղղություններով՝

1․Ապալեգիտիմացնել հայերիս բնական իրավունքն՝ ապրելու Հայաստանում՝ հայերիս, իբր, «ոչ տեղաբնիկ» լինելու հանգամանքի «ապացուցմամբ», որը առաջ է մղվում երկու հիմնական հարվածային ուղղությամբ. նախ՝ «քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այստեղ են եկել Հնդկաստանից» (թե ինչո՞ւ ոչ Եվրոպայից՝ պարզ է, որպեսզի չհաղորդվի «պրեստիժայնություն»), և երկրորդը՝ «հայերն այստեղ են հայտնվել միայն 19-րդ դարասկզբին Գրիբոյեդովի կազմակերպած գաղթի հետևանքով»:

2․Սեգեմենտացնել՝ առնվազն երկու հատվածի պառակտել հայությանը և հայաստանցիներին, իսկ «լավագույն» դեպքում թշնամացնել միմյանց հետ, ինչը առաջ է մղվում հետևյալ հարվածային ուղղությամբ՝ «կան ռևանշիստ, անջատողական և ֆաշիստ հայեր, և նրանք են հիմնական պատճառը, որ Հայաստանն ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ հայության խնդիրը ոչ թե Ադրբեջանն է և Թուրքիան, այլ բացառապես վերոնշյալ խմբի հայերը»։

3․Ապալեգիտիմացնել հայկական պետականության գոյության հիմնարար իրավունքը պատմական, իրավական և այլ առումներով, որը առաջ է մղվում մի քանի հարվածային ուղղություններով՝ նախ՝ «քանի որ հայերը Հնդկաստանից են, ապա գնչուներ են, իսկ գնչուները պետականություն չեն ունեցել և չունեն», այնուհետ՝ «Հայաստանն իր այսօրվա տարածքում ոչ թե Հայաստան է, այլ Արևմտյան Ադրբեջան, ուստի ինչպե՞ս կարող է Ադրբեջանում գոյություն ունենալ Հայաստան անունով պետություն», հետո՝ «այստեղ եղել են ադրբեջանական պետական միավորներ, որոնցից ամենակարևորը Երևանի խանությունն է, իսկ հարավկովկասյան խանությունների ժառանգորդը Ադրբեջանն է», այնուհետ՝ «1918թ. հայկական պետությունը ստեղծվել է ժամանակի ադրբեջանական իշշանության բարի կամքի շնորհիվ, որը հայերին է նվիրել Երևանը, իսկ ապերախտ հայերը դրանից հետո գրավել են Սյունիքը, Վայոց ձորը և այլ տարածքներ, ուստի հիմա էլ Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական հող է հենց ադրբեջանական տեղանուններով»։

Այս հակահայկական, կեղծ, ագրեսիվ և ծավալապաշտական պատումները, որոնց ընդամենը մի հատվածին շատ համառոտ և հնարավորին պարզ անդրադարձ կատարեցի, արհեստածին Ադրբեջանում առաջ են մղվում անխտիր բոլոր մակարդակներում՝ նախագահ և այլ պաշտոնյաներ, գիտական, ակադեմիական և կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ և քարոզչական տիրույթ, աշխատանք միջազգային հանրության հետ և այլն»։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Եվրոպական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով․ գործակալ Բարբոսա Եթե խաղաղություն լիներ, բալաներիս չէին տանի կոտորեն (video) «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում». Արմեն Հովասափյան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր (video) Իրենք «շուստրի» են, մենք` «իդիո՞տ» Մաշտոցի հիմնած եկեղեցին՝ ադրբեջանական զինապահեստ Թոշակառուների պատասխանը Փաշինյանին․ Հարցում (video) Մայր Աթոռում կատարվածը խուլիգանություն է. լրագրող Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ Վեհարանի գրոհից մեկ օր առաջ ի՞նչ է տեղի ունեցել Կառավարության նիստում․ Արա Վարդանյան (video) Սրանք թշնամու գործակալներ են․ Հարցում (video) Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Գառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Նիկոլին ոչ մի տոկոս շանս չեն տվել․ Հրանտ Բագրատյան (video) Ազիզյանը տեղեկացնում է Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են (video) Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը Ով հայտնվում է Նիկոլի ձեռքը, դառնում է փնթի թափթփված, անգամ կեղծիք տարածելուց. Ղազարյան Սա դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am