Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդհանուր հարահոսի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած «էքսցենտրիկ» հայտարարություններից մեկը:

Ինչ-որ խանութում կառավարության աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի ասել են, թե կանխիկով ապրանքի գինն այլ է, անկանխիկ՝ այլ:

Փաշինյանը, դրա մասին պատմելով, ուղղակիորեն փրփրեց. «...Փակե՛ք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի՛, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»:

Մեկ րոպե, էլի, ստո՛պ:

Փաշինյանի պաշտոնը պետական համակարգում վարչապետ չէ՞: Իսկ վարչապետն, ի՞նչ է, այլևս խանութ բացող-փակո՞ղ է, այո՞:

Ենթադրենք նույնիսկ, որ Փաշինյանի պատմածը այդպես էլ եղել է: Ենթադրենք: Անգամ ենթադրենք, որ խանութում խախտում է կատարվել: Այդ խանութը փակելը կամ խախտում կատարած վաճառողին, խանութի տիրոջը պատասխանատվության ենթարկելը վարչապետի գործն ու գործառո՞ւյթն է: Ո՛չ, իհարկե:

Երկրում ի՞նչ է, արդեն հարկային կառույցներ, տեսչական, վերահսկողական այլ մարմիններ չկա՞ն, չեն գործո՞ւմ: Կարող էր, չէ, նույն Փաշինյանը իր կաբինետի ՊԵԿ նախագահին կամ այլ ստորաբաժանման պատասխանատուին հանձնարարել, թե այսպես ու այսպես. «Էն օրը էսինչ խանութում էսպիսի դեպք է արձանագրվել, գնացեք, ստուգեք, պարզեք, համապատասխան միջոցներ ձեռնարկեք ու զեկուցեք արդյունքների մասին»:

Բայց ոչ: Փաշինյանը միանգամից որոշում է, թե՝ «գնացե՛ք, փակեք էդ խանութը, իմ անձնական պատասխանատվությամբ»:

Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք:

Առանց ստուգելու, առանց փաստերը արձանագրելու, հրապարակայնացնելու, առանց հանգամանքները պարզելու: Հենց էդպես, կամայականորեն... «Գնացեք ու փակե՛ք: Փակվելու է այդ խանութը, մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու»:

Երևի պետք է երջանկությունից ցնծալ, որ շնչելու և արտաշնչելու հարցերին չի հասել ու չի հրամայում. «Չշնչե՛ք, մինչև անձնական թույլտվություն չտամ»:

Այսինքն, ինչը Փաշինյանին դուր չի գալիս, միանգամից՝ «փակե՛լ, արգելե՛լ, կասեցնե՛լ, լիցենզիայից զրկե՛լ»: Երևի հիմա կձևավորվի ՔՊ-ի՝ «խանութ փակող» ակտիվիստների շրջիկ խումբ, որը կգնա քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և կսկսի փակել խանութները՝ մոտավորապես այսպես. «Արա, հլա շուտ փակեք էդ խանութը, Նիկոլն ա ասել: Փակե՛ք ու ծափ տվեք, արա՜...»:


Գնում է խանութ, խանութն է փակում: Գնում է ներկայացման, դերասաններին է «խմբագրում», գնում է բանակցությունների՝ բանակցությունների առարկան է զրոյացնում: Գնում է գյուղ, գյուղացիներին սովորեցնում է, թե ինչպես ոչխար պահեն կամ ինչ ցանեն... Մի չինացի էլ կար, հրամայել էր, որ բոլոր ճնճղուկներին խփեն, որ բրինձ չկտցեն: Խփեցին ու սովից ահագին կոտորվեցին:

Իսկ բոլոր մեծուփոքր գործարարները պիտի աչքի առաջ ունենան, որ ցանկացած մի օր հերթը կարող է հասնել նաև իրենց, ու առավոտյան արթնանալով Նիկոլը կորոշի՝ դուք փող աշխատելու իրավունք ունե՞ք, թե չէ...

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ ՝ 20. 12․ 25 թ

դիտվել է 212 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Վեհարանի գրոհից մեկ օր առաջ ի՞նչ է տեղի ունեցել Կառավարության նիստում․ Արա Վարդանյան (video) Սրանք թշնամու գործակալներ են․ Հարցում (video) Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Գառնիում բախվել են «Nissan March»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Նիկոլին ոչ մի տոկոս շանս չեն տվել․ Հրանտ Բագրատյան (video) Ազիզյան տեղեկացնում է Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են (video) Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել Կարուշ Հովեյանը Ով հայտնվում է Նիկոլի ձեռքը, դառնում է փնթի թափթփված, անգամ կեղծիք տարածելուց. Ղազարյան Սա դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների մասին Փաշինյանի քաղաքականությունը հակապետական խուլիգանություն է, նա հրի ու սրի է մատնում ցանկացած արժեք ու համակարգ ԱՄՆ ավիաբազան հայտնել է իր տարածքում կրակոցների մասին «Հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել. իրադարձությունների հետագա ընթացքը կարող է այլ հուն մտնել». Աբրահամյան Անցնող ամբողջ օրը լարված սպասեցի 10 դավաճանների կարգալուծությանը ու ծանր սրտով ընդունեցի, որ այսօր էլ իրենց իշխանության մեջ մնացին. Դավիթ Ասլանյան Տեր Կյուրեղի դուստրը սթափության կոչ է անում ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից Օդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է ֆիզաշխարհագրական տեսանկյունից «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Թունյանի ու Բագրատյանի դիմումը չեն քննարկում․ «Հրապարակ» Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Փաշինյանը դիվոտել է. ևս մեկ մարզպետի չի ներելու. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am