«Գազպրոմը» կառուցել է «Թուրքական հոսք» գազատարի ավելի քան 1/3-ը
«Գազպրոմը» 2017 թվականի մայիսի 7-ից «Թուրքական հոսք» գազատարի երկու գծերով ընդհանուր ավելի քան 650 կմ-ի շինարարություն է իրականացրել։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն անմփոփիչ համաժողովի ժամանակ։ «Թուրքական հոսք» ծովային գազատարը կազմված է երկու գծից։ Յուրաքանչյուր գիծ կարող է ապահովել բնական գազի փոխադրում մինչև 15,75 մլրդ խորանարդ մետր ծավալով։ «Այս տարին մեզ համար շատ կարևոր է դարձել նաև «Թուրքական հոսք» նախագծի շրջանակում։ Մենք Ձեզ հետ սկսեցինք ռուսական ափի մոտ գազատարի ծովային հատվածի երկու գծերի շինարարությունը, իսկ ներկայում աշխատանք ենք իրականացնում արդեն բացառապես տնտեսական գոտում»,-ասել է Միլլերը։
