Մոլագարի աշխատաոճը խափանվում է
Նա՝ որպես դեղին թերթի խմբագիր, իսկ հետո, որպես Հայաստանի դեղին վարչապետ, իր զինանոցում ունեցել է մեկ հիմնական գործիք, մարդկանց վարկաբեկելու միջոցով հասնել իր նպատակներին: Դիտարկենք այդ գործիքի կիրառման մեթոդոլոգիան:
Մարդկանց վարկաբեկման եղանակով ահաբեկելու համար պետք է երկու հիմնական նախապայման.
1. հանրությունը պետք է ունենա որոշակի արժեքային համակարգ, բարոյական չափանիշներ և նորմեր,
2. պետք է լինի հանրային պախարակման երևույթ:
Այս երկու նախապայմանի դեպքում, որևէ անձի պետք է մեղադրել այդ հանրային նորմերի ու բարոյական չափանիշների խախատման մեջ, որից հետո կազմակերպել հանրային պախարակում: Հին Հունաստանում դա կոչվում էր Օստրակիզմ, երբ պոլիսի հանրային ժողովը՝ Ագորան, որևէ անձի վտարում էր քաղաքից որպես հանրության բարոյականության ու չափանիշների համար վտանգ պարունակող անձ:
Մոլագարը ողջ կյանքում օգտագործել է այդ մեթոդոլոգիան, սակայն հիմա դա սկսել է չաշխատել: Հրապարակում է կոմպրոմատներ, ԱԱԾ արխիվի նյութեր (ինչը պետական հանցագործություն է), և հանկարծ դա այլևս զանգվածի վրա ազդեցություն չի ունենում:
Որն է պատճառը:
Պատճառը շատ պարզ է՝ ինչպես ասացինք, Օստրակիզմի համար նախ պետք է լինի կազմակերպված հանրություն, բարոյական չափանիշներ և հանրային կարծիք, որպեսզի այդ գործիքների միջոցով հնարավոր լինել հեղինակազրկել մարդուն: Սակայն Մոլագարի 7 տարվա իշխանությունից հետո այդ ամենն արդեն հարցականի տակ է:
1. Ընդհանրական հանրություն այլևս չկա, այլ կան միմյանց հանդեպ թշնամի հատվածներ,
2. բարոյական չափանիշներն այլևս ոչնչացված են՝ դավաճանությունն արդեն նորմալ երևույթ է, պարտությունը հաղթանակ է, Հայրենիք հասկացությունը փլուզում է, տարերային եղանակով սեքսուալ հեղափոխություն է խրախուսում, թմրամոլությունն արդեն լայնամաշտաբ չափերի է հասել, չշարունակենք այս երկար շարքը:
Նման պարագայում դժվար է հանրային պախարակում կազմակերպել ու մարդկանց Օստրակիզմի ենթարկել: Որքան է չչարչարվի Մոլագարը, նրա հիմնական գործիքն այլևս չի աշխատում, իսկ այլ գործիք նա չունի, բացի բռնությունը, որի հնարավորությունները սահմանափակ է:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
