Որպես Հայաստանի դեղին վարչապետ՝ իր զինանոցում ունեցել է մեկ հիմնական գործիք․ քաղաքագետ
Նա, որպես դեղին թերթի խմբագիր, իսկ հետո, որպես Հայաստանի դեղին վարչապետ, իր զինանոցում ունեցել է մեկ հիմնական գործիք, մարդկանց վարկաբեկելու միջոցով հասնել իր նպատակներին: Դիտարկենք այդ գործիքի կիրառման մեթոդոլոգիան։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մարդկանց վարկաբեկման եղանակով ահաբեկելու համար պետք է երկու հիմնական նախապայման.
հանրությունը պետք է ունենա որոշակի արժեքային համակարգ, բարոյական չափանիշներ և նորմեր,
պետք է լինի հանրային պախարակման երևույթ:
Այս երկու նախապայմանի դեպքում, որևէ անձի պետք է մեղադրել այդ հանրային նորմերի ու բարոյական չափանիշների խախատման մեջ, որից հետո կազմակերպել հանրային պախարակում: Հին Հունաստանում դա կոչվում էր Օստրակիզմ, երբ պոլիսի հանրային ժողովը՝ Ագորան, որևէ անձի վտարում էր քաղաքից որպես հանրության բարոյականության ու չափանիշների համար վտանգ պարունակող անձ:
Մոլագարը ողջ կյանքում օգտագործել է այդ մեթոդոլոգիան, սակայն հիմա դա սկսել է չաշխատել: Հրապարակում է կոմպրոմատներ, ԱԱԾ արխիվի նյութեր (ինչը պետական հանցագործություն է) և հանկարծ դա այլևս զանգվածի վրա ազդեցություն չի ունենում:
Որն է պատճառը:
Պատճառը շատ պարզ է, ինչպես ասացինք, Օստրակիզմի համար նախ պետք է լինի կազմակերպված հանրություն, բարոյական չափանիշներ, և հանրային կարծիք, որպեսզի այդ գործիքների միջոցով հնարավոր լինել հեղինակազրկել մարդուն: Սակայն Մոլագարի 7 տարվա իշխանությունից հետո այդ ամենն արդեն հարցականի տակ է:
Ընդհանրական հանրություն այլևս չկա, այլ կան միմյանց հանդեպ թշնամի հատվածներ,
բարոյական չափանիշներն այլևս ոչնչացված են՝ դավաճանությունն արդեն նորմալ երևույթ է, պարտությունը հաղթանակ է, Հայրենիք հասկացությունը փլուզում են, տարերային եղանակով վ սեքսուալ հեղափոխություն է խրախուսվում, թմրամոլությունն արդեն լայնամաշտաբ չափերի է հասել, չշարունակենք այս երկար շարքը:
Նման պարագայում դժվար է հանրային պախարակում կազմակերպել ու մարդկանց Օստրակիզմի ենթարկել: Որքան է չչարչարվի Մոլագարը, նրա հիմնական գործիքն այլևս չի աշխատում, իսկ այլ գործիք նա չունի, բացի բռնությունը, որի հնարավորությունները սահմանափակ են»։
