Մահացել է կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին
Կյանքի 93-րդ տարում մահացել Է կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին: Այդ մասին հայտնել Է «Կուլտուրա» հեռուստաալիքը: «Հենց նոր հայտնի դարձավ, որ կյանքի 93-րդ տարում վախճանվել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին»,-ասված Է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Կոմպոզիտորը գրել է այնպիսի ստեղծագործություններ մուլտֆիլմերի համար‚ ինչպես կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմերի «Голубой вагон» և «Пусть бегут неуклюже» երգերը‚ «Вместе весело шагать» երգը‚ «Антошка» մուլտֆիլմի երգը:
