Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր հասարակությունը վաղուց ոչ ռացիոնալ է դարձել… Բժշկական պարտադիր ապահովագրության մասին առայժմ ոչ ոք չի խոսում, որովհետև դեռ ոչ ոք՝ այդ թվում այդ համակարգը ներդրողները, պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է դա աշխատելու: Իրականում, մեր նման ծերացող հասարակությունների համար, բժշկական ապահովագրությունն անհրաժեշտություն է: Խնդիրը կառավարման մոդելի մեջ է:
ԱԺ-ում ընդունած նոր օրինագծի համաձայն, փաստացի ստեղծվում է նոր ՊետԱպ (պետական ապահովագրության կազմակերպություն): Աշխարհի՝ այդ թվում ԽՍՀՄ փորձը ցույց է տվել, որ ապահովագրական ոլորտի պետական կազմակերպությունները ոչ միայն կոռուպցիայի բուն են դառնում (սա ինչպես ասում են դժբախտության կեսն է), այլև փաստացի որևէ գործ չեն կարողանում անել: Վստահ եմ, որ այս մոդելը չի աշխատելու:
Եվ այդ չաշխատելու հետևանքով տուժելու են տասնյակ հազարավոր թոշակառուներ և սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ: Բայց դա մոտակա ապագայում… Իսկ հիմա դա ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ ոք չի իմանում ինչպես է դա աշխատելու և ոչ մեկ չի պահանջում բացատրել, թե ինչպես է աշխատելու այդ մեխանիզմը… որովհետև, ինչպես արդեն նշեցի, մենք դարձել ենք ՈՉ ՌԱՑԻՈՆԱԼ»։
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը