Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ 2025 թ. աշնանը ՔԱԿ-ում եւ հայկական երկու ավիաընկերություններում Եվրահանձնաժողովի իրականացրած աուդիտը չի վերհանել այնպիսի թերություններ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ թռիչքների անվտանգության վրա կամ սպառնալիք հանդիսանալ դրանց անվտանգ ապահովման համար։ Գրում է Հետքը:

Նկատենք, որ 2020-ի ամռանից մինչ օրս հայկական ավիաընկերությունները ներառված են ԵՄ «սեւ ցուցակում» (պաշտոնապես՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ – EU Air Safety List) եւ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:

«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը (ԵՄ հիմնական գործադիր մարմինը)՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը: 2020-ին Հայաստանը ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվել է հենց EASA-ի ուսումնասիրությունների եւ եզրակացության հիման վրա:

Հայկական կողմը 2021-ին EASA-ի հետ համագործակցության ծրագիր էր ստորագրել, որն իրականացվել է 2022-2023 թթ.: Այն պետք է աջակցեր մերոնց՝ համապատասխան բարեփոխումներ անելու եւ արդյունքում «սեւ ցուցակից» դուրս գալու համար: Սակայն 2024-ի հունվարին Հայաստան ժամանած Քաղավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի աուդիտորները EASA-ի հետ 2022-2023 թթ. համագործակցությունն անբավարար են համարել՝ հիմնավորելով, որ եվրոպական կողմի ներկայացուցիչները համապատասխան որակավորում չեն ունեցել: Հայաստանն այս անգամ հայտնվել է ICAO-ի «սեւ ցուցակում» հայտնվելու իրական ու գրեթե անխուսափելի վտանգի տակ: Այդուհանդերձ, մի շարք եվրոպական երկրների հետ երկկողմանի համագործակցության ու նաեւ ԵՄ-ի աջակցության շնորհիվ ՔԱԿ-ի ներկայացուցիչները 5 ամսում կարող են իրականացրել բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ հայկական ավիացիան չի հայտնվել ICAO-ի «սեւ ցուցակում»:

«Ապացուցեցինք, որ «սեւ ցուցակի» մեջ չենք, ավելի բարձր ենք: Թե՛ ICAO-ի, թե՛ գործընկեր երկրներից հրավիրված մասնագետների կողմից ստուգվել են մեր բոլոր ավիաընկերությունները: Պարզվեց, որ Հայաստանում չկա մի ավիաընկերություն, որ ունենա Level 1 finding (առաջին մակարդակի խախտում, որի հայտնաբերման պարագայում հարկ կլիներ հրատապ դադարեցնել, կասեցնել կամ սահմանափակել տվյալ ավիաընկերության գործունեությունը): Այսինքն՝ հայկական ավիաընկերությունները համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին: ICAO-ն ասաց՝ ձեր թռիչքային պիտանիության ու թռիչքային գործունեության ոլորտները նորմալ են, ձեր վերահսկողական ֆունկցիաները լավ են: Մենք սրանց պատճառով ենք գտնվում ԵՄ «սեւ ցուցակում»»,- անցյալ տարի «Հետքին» պատմել էր Միհրան Խաչատարյանը:

ICAO-ի դրական արձագանքից հետո հայկական կողմը 2024-ի հոկտեմբերին դիմել էր Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինությանը (DG MOVE)՝ հայտնելով, որ հայկական կողմը պատրաստ է եվրոպացիների նոր այցին՝ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու նպատակով վերջնական գնահատման:

Երբ Միհրան Խաչատրյանին նախորդ տարի հարցրել էինք, թե արդյոք հնարավոր է, որ ICAO-ի «քննությունը» հաջող անցնելուց հետո ՔԱԿ-ը ձախողի ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու հարցում, Խաչատրյանն արձագանքել էր. «Իրենք պիտի ասեն, որ համաձա՞յն չեն ICAO-ի որոշման հետ»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Երևանի Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել Կճոյանենք չունեն նույնիսկ 10 հոգի, ովքեր գաղափարապես կգան իրենց կողքը կկանգնեն. մեդիափորձագետ Պետք է հարգվի Եկեղեցու պատմական դերը. ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմ Սա իշխող վարչախմբի թե՛ քաղաքական, և մանավանդ՝ բարոյական պարտությունն էր. Լիլիթ Գալստյան «Սրիկա վախկոտը երեկ Մայր տաճարում ուզում էր իր շներին հաչեցնել, որ․․․»․ Արշակ Զաքարյան (video) «Նիկո՛լ, հետևիցդ գալու են, գիտե՞ս՝ ով». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժողովուրդը հաղթում է․ դիմում եմ Վեհափառ հորը․ Հրանտ Բագրատյան (video) Բժշկական ապահովագրության այս մոդելը չի աշխատելու. տուժելու են տասնյակ հազարավոր թոշակառուներ և սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ. քաղտեխնոլոգ Ռուսաստանը և Ուկրաինան կատարել են զոհված զինվորականների մարմինների հերթական փոխանակումը Երեկ տեսա՛նք՝ մի հոգին էլ կարող է «ջնջխել այդ ամբոխին»․ Հովհաննես Իշխանյան (video) Վեհափառ Հայրապետի որոշմամբ ԳՀԽ կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն սրբազանները ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածներ է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող երկու նավի Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է Դիլիջանի քաղաքապետը որոշել է վիճարկել երկարաժամկետ կառուցապատման Ռուբեն Վարդանյանի իրավունքները «Տականք մոռացա՞ր՝ ինչ խոսքեր էիր ասում Նիկոլին, մոռացար Վեհափառին ի՞նչպես էիր գովում»․ Հովհաննիսյան (video) #ՀԻՄԱ․ «Դուք ջնջվա՛ծ եք․ երեկ Մայր Աթոռում պատռվեց վերջին դիմակը․ ի՞նչ կանի Նիկոլը»․ Մարգարյան (video) Տղամարդը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի անձնակազմի նկատմամբ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր․ Սեյրան Օհանյան «Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան Քաղաքապետարանի աղբատարը բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանը. կա վիրավոր #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, դե հիմա գնա ու ուշքի արի՛․ ստացա՞ր պատասխանդ Մայր Աթոռում․ պատերազմի մասնակից (video) Ահավոր է․ ոստիկանը շարքում կանգնած լացում էր՝ Նիկոլի «պղծությանը» մասնակցելու համար․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am