Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացները վաղուց դադարել են լինել զուտ ներքաղաքական կամ իշխանություն–եկեղեցի հարաբերությունների շրջանակում տեղավորվող երևույթ։ Մասնագետների և քաղաքական շրջանակների գնահատմամբ՝ այսօր մենք գործ ունենք շատ ավելի լայն ու վտանգավոր գործընթացի հետ, որը կապված է արտաքին աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների և տարածաշրջանային շահերի հետ։

Այն, ինչ սկզբում ներկայացվում էր որպես կառավարության և եկեղեցու միջև հռետորական հակասություն, կարճ ժամանակում վերածվեց համակարգված ճնշման՝ քրեական գործերի, ձերբակալությունների և հոգևորականության նկատմամբ ուղղված բացահայտ քայլերի։ Սակայն փորձագիտական շրջանակներում շեշտում են, որ իրական նպատակը ընդդիմության լռեցումը չէ միայն։ Խոսքը հայ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացման և վերահսկման փորձի մասին է։ Այս գործընթացը դիտարկվում է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համաձայնեցված ավելի լայն աշխարհաքաղաքական «փաթեթի» մաս։

Գործող սցենարը ներառում է համակցված ճնշում։ Մի կողմից՝ ուղղակի ուժ և իրավապահ համակարգի ներգրավում շինծու քրեական գործերի միջոցով, մյուս կողմից՝ ներքին պառակտման խթանում՝ իշխանություններին լոյալ հոգևորականների միջոցով, որոնք հեռացվել են եկեղեցու կառավարման մարմիններից և այժմ օգտագործվում են որպես ներքին ճնշման գործիք։ Պաշտոնապես պետությունը փորձում է պահպանել ձևական հեռավորություն՝ Էջմիածնում տեղի ունեցողը ներկայացնելով որպես եկեղեցու ներսում առաջացած խնդիր, սակայն իրական գործընթացներն ակնհայտորեն դուրս են ներքին վեճերի տրամաբանությունից։

Հարցը, թե ինչու հենց հիմա, շատերի համար ունի արտաքին քաղաքական պատասխան։ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլ նաև հայության պատմական հիշողության, ինքնության և դիմադրության խորհրդանիշը։ Դրա թուլացումը լիովին համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ շահերի հետ։ Կաթողիկոսի դեմ ուղղված ներկայիս արշավը ներդաշնակորեն տեղավորվում է վերջին տարիներին արձանագրված ընդհանուր շղթայի մեջ՝ Արցախի հարցի օրակարգից դուրս մղում, «պատմական տրավմաներից» հրաժարվելու մասին թեզերի շրջանառում, սահմանադրական փոփոխությունների նախապատրաստում։ Մասնագետների համոզմամբ՝ Կաթողիկոսին տապալելու փորձերը պայմանավորվածությունների մի մաս են, որոնք իշխանությունը պարտավորվել է իրականացնել մինչև տարեվերջ։

Այս ամենը շատերն արդեն բնութագրում են որպես Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների «խորը կարգավորման» չբարձրաձայնված պայմանների իրականացում։ Ազգը, զրկված լինելով իր հոգևոր միջուկից և պատմական հիշողությունից, դառնում է առավել խոցելի արտաքին ճնշումների, մանիպուլյացիաների և արժեքային վերաձևումների համար։ Այս համատեքստում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները ոչ միայն ներքին խնդիր են, այլ նաև համազգային և նույնիսկ համամարդկային ամոթ։

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղի ունեցածը բնութագրել է որպես հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ փորձություն՝ ընդգծելով, որ հասարակությունը պատվով կարողացավ հաղթահարել այն։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ հետագա զարգացումները ընթանան խաղաղ ճանապարհով և գտնվեն ճիշտ լուծումներ։

Դանիելյանը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր նպաստում են պառակտմանը Հայ Առաքելական Եկեղեցում, հրաժարվել այդ ճանապարհից և դադարեցնել ռեպրեսիվ գործողությունները։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողից բացահայտորեն ուրախանում են Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու հոգևոր առաջնորդները։ «Փաշազադեի սիրտը ուրախանում է, Էրդողանի սիրտը ուրախանում է, Ալիևի սիրտը ուրախանում է։ ՀՀ իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի թշնամիների սրտերը ուրախացնեն», – ընդգծել է պատգամավորը՝ միաժամանակ նշելով, որ ժողովուրդը կազմակերպված կերպով և առանց բախումների կարողացավ կանխել սադրանքները։

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ հատկապես կարևոր է, որ նրանք, ովքեր ակամայից կամ գիտակցաբար դառնում են իշխանության գործիք, վերադառնան ճիշտ ուղի։ Նա նշել է նաև, որ Էջմիածնում մարդիկ ավտոբուսներով էին տեղափոխվում, այդ թվում՝ սադրիչներ, որոնք, իր խոսքով, նույնպես մեր հասարակության անդամներն են, բայց օգտագործվել էին իրավիճակը սրելու համար։

Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ եկեղեցու դեմ գրոհը միայն հոգևոր կառույցի հարց չէ։ Դա հարված է ազգային ինքնությանը, պատմական հիշողությանը և պետականության հիմքերին։ Եվ որքան էլ փորձ արվի այն ներկայացնել որպես ներքին հակամարտություն, իրականում այն ունի հստակ արտաքին շահառուներ և վտանգավոր հետևանքներ Հայաստանի ապագայի համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am