Քննիչը ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք․ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է վարույթով ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհու կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթով նախաքննության ընթացքում վերը նշված ավագ քննիչը կազմել է համապատասխան արձանագրություն, համաձայն որի՝ վերցրել է դեպքի ժամանակ հիշյալ բնակչուհու հագին եղած արնանման հետքերով հագուստները, սակայն այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չի կատարել, համապատասխան փորձաքննություններ չի նշանակել:

Այնուհետև, պարտավոր լինելով իրականացնել նշված քրեական վարույթով վերցրած իրերի կամ առարկաների պատշաճ պահպանությունը, քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, այն է՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ քրեական վարույթի հետ մեկտեղ նշված հագուստները չի հանձնել և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ներառել զեկուցագրում, իսկ վարույթով հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում քննիչի կողմից քաղաքացուց վերցված հագուստները տվյալ քննչական բաժնում չեն հայտնաբերվել, որի հետևանքով խաթարվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող կոնկրետ քրեական վարույթի պատշաճ քննության ընթացքը:

Վերը նշված արարքների համար ավագ քննիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ահավոր է․ ոստիկանը շարքում կանգնած լացում էր՝ Նիկոլի «պղծությանը» մասնակցելու համար․ Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Վեհափառը երեկ կանգնեցրեց ժողովրդին․ վերջին զգուշացումը Նիկոլին․ Արմենուհի Կյուրեղյան (video) Օդի ջերմաստիճանը չի փոխվի ԵՄ գnղերը դեռ վախենում են բռնագրավել ռուսական ակտիվները, սակայն չեն հրաժարվել իրենց ծրագրերից. Մեդվեդև Երեկ հուդաները հեռացվեցին Մայր Աթոռից. խայտառակված հեռացվեցին, ոչնչացված. այդպիսինն է բարեպաշտ ժողովրդի ուժը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական», իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն. Դավիթ Անանյան Նիկոլի զավթած նստավայրից մի քանի մետր այն կողմ` Կադաստրի կոմիտեի դրամարկղի պատուհանին, հայտարարություն է փակցված, որ անկանխիկ վճարման դեպքում իրենք պետք է վճարեն միջնորդավճարները. Արամ Գևորգյան Ուկրաինական անօդաչուները գրոհել են Օրյոլի ՋԷԿ-ը եւ «Տոլյատիազոտ» գործարանը Քաղաքացին պոռթկաց Մայր Աթոռում․ «Արցախը տվեցին, Սյունիքն են տալիս,հիմա էլ եկեղեցին են ուզում զավթել» (video) Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը (video) Դատախազը դատարան է հանձնել ԵՄ-ից 972 միլիոն դրամ հափշտակած անձի վերաբերյալ վարույթի նյութերը #ՈՒՂԻՂ․«Երեկ Էջմիածնում Նիկոլի թրքությունը պարտվեց օծյալ Վեհափառին»․պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video) Եթե Նիկոլը հայտարարի, որ պատարագը պիտի սկսվի ՀՀ-ի և Ադրբեջանի օրհներգերով, իր շքախմբից մեկը կառարկի՞ Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք․ «Փաստ» Թուրքիայում թմրամիջոցների օգտագործման համար մի շարք հայտնիներ են ձերբակալվել Քննիչը ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք․ քրեական վարույթն ուղարկվել է դատարան ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտի խաղարկության» ծրագիրը Բրաունի համալսարանում կրակոցներից հետո Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ի տարբերություն գործող ռեժիմի` Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության վրա Կապանում այրվել են «Kia» ավտոմեքենայի դիմային հատվածը, շարժիչի հատվածի դետալները և սրահը Նիկոլ Ավազակապետը` օտարազգի օկուպացիայի գլխավոր խորհրդանիշ․ Լևոն Զուրաբյան Էջմիածնում մի կողմում մենք էինք՝ հայերս, մյուս կողմում թաթարների ու թուրքերի ժառանգները․ Առուշանյան Ձախողեցինք տիրադավների ծրագիրը Մայր Աթոռում․ Իշխան Սաղաթելյան Ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը վիրավոր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am