Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«Ժամերգության ճիշտ այն պահին, երբ պիտի սկսվեր (և սկսվե՛ց) Վեհափառ Տիրոջ հայրապետական մաղթանքը, մի խումբ անձինք, առերևույթ հանցավոր համաձայնության գալով, սկսեցին ասպատակել Մայր Տաճարի շենքը, մի քանի անգամ ներս խուժեցին, ապա դուրս դրվեցին այնտեղից։

Այդ ընթացքում Տաճարի ներսում վիճակը գերլարված էր․ կանայք աղոթախառն արտասվում էին, տղամարդկանց մի մաս, որոնց առաջին շարքերում՝ հոգևորականները, շտապում էր մուտքի դռան մոտ՝ վիճակը հանդարտեցնելու։ Ներկաների մյուս մասն էլ, սատանայի ծառաներին հակառակ, փորձում էր անխուսափելի անեծքն աղոթքի վերածել։

Եվ միակ մարդը, որ այդ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման՝ մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր։ Նրա ճառ-մաղթանքը գեթ մեկ վայրկյան չդադարեց։ Աշխարհական միջոցառման պայմաններում դադար կառնեին, կսպասեին մինչև վիճակը հանդարտվի կամ նման մի բան։ Իսկ հոգևոր աշխարհի մարդը գիտի, որ աստվածառաք իր խոսքի և գործի անդադարությա՛մբ է հենց հանդարտվելու վիճակը։

Աշխարհական հայերս պիտի շատ փափագենք, որ Հայոց եկեղեցու ուխտյալ սպասավորների տոկունությունից և մարտունակությունից գոնե մի մաս ունենք։ Այլապես Հայաստանը չի ազատագրվի։

Աստված երկար օրեր պարգևի Վեհափառ Հայրապետին, ազատություն՝ եկեղեցու գերյալ և անհետ կորած բոլոր հոգևոր և աշխարհական սպասավորներին և շուտափույթ ապաքինում Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին». քաղաքագետ Էդգար Էլբակյա

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am