Ուկրաինան կանհետանա քարտեզից, եթե շարունակի պատերшզմել. Բելառուսի նախագահ
Ուկրաինան կանհետանա քարտեզից, եթե շարունակի պատերազմել, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե Ուկրաինան հավատում է, որ կարող է հաղթել Ռուսաստանին և պատրաստ է պատերազմել, թող կռվի։ Բայց եթե շարունակի այսպես պայքարել, Ուկրաինան ընդհանրապես կանհետանա քարտեզից, կդադարի գոյություն ունենալուց», – նշել է Բելառուսի նախագահը։
Նրա կարծիքով՝ Թրամփը նույնպես հավատում է դրան։
