Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել Եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս. հայտարարություն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների ներկայացուցիչները խստագույնս դատապարտում են բոլոր նրանց, ովքեր ստահոդ տեղեկություններ են վերագրում ժողովականներին: Իշխանամերձ որոշ լրատվականներ հերթական անգամ սուտ և անհիմն տեղեկություններ են տարածում, իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա: Այս մասին ասված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի տարածած հաղորդագրության մեջ:

«Ստահոդ լուրեր տարածելու աղբյուրը 2018 թվականից առ այսօր հանդիսանում են ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները, որոնք փորձում են հակաեկեղեցական և հակապետական գործունեությունը քողարկել ապատեղեկատվություն տարածելով և մարդկանց մանիպուլացնելով:

Այս տեղեկատվությունը մեկ անգամ ևս դրսևորումն է իշխանությունների հիվանդագին երևակայության: Վեհափառ Հայրապետը, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ, ամբողջովին տիրապետում է Եկեղեցու կյանքին առնչվող գործընթացներին: Վեհափառ Հայրապետը, որպես ազգընտիր Կաթողիկոս, ընտրվել է Ազգային Եկեղեցական ժողովի կողմից, որի անդամները հոգևորականներ և աշխարհիկ ներկայացուցիչներ են, Վեհափառ Հայրապետն Օծյալ է:

Թիրախավորելով Եկեղեցու միասնականությունը և Վեհափառ Հայրապետին՝ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել Եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս: Օրվա իշխանությունների բուն նպատակն է Եկեղեցու կառավարումը, հակառակ Սահամադրության և գործող օրենսդրության, ամբողջովին ենթարկել իրենց, դրանով իսկ պառակտելով 2000-ամյա Եկեղեցու միասնականությունը: Իշխանությունների այս փորձերն ամբողջովին դատապարտված են ձախողման, քանզի սուտը չի կարող հաղթել Ճշմարտությանն ու Արդարությանը, որոնք միտված են Հայ ժողովրդի հավաքական ինքնության, միասնականության դեմ, Հավատքի պահապան աստվածահիմն առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու պառակտմանը:

Այս անձինք դատապարտված են ինքնակործանման, քանի որ ոչ մարդկանցից են ամաչում, և ոչ Աստծուց վախենում: Հիշեցնում ենք, որ օրինական և առաքելաշավիղ Լուսավորչի գահին ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է ազգընտիր օծյալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ ուխտադիր Վեհափառ Հայրապետը»,- նշված է հայտարարության մեջ:

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը Իշխանությունների սադրանքը ձախողվեց. Լևոն Քոչարյան Եկեղեցին չի պառակտվի, դա բացառված է. քաղաքագետ Մենք Էջմիածնում ստիպված ենք պաշտպանել Վեհափառին ու եկեղեցին. Իշխան Սաղաթելյան ԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, եվրոպական միջամտության անկեղծ խոստովանություն էր․ Լավրով Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով․ Գարեգին Երկրորդ Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Մայր Աթոռը հայի սիրտն է, հայի հոգին, հայի հավերժության ճանապարհը. Աշոտյան ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտի աշխատանքները Ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի այս հայտարարությունը, ի՞նչ են դրա փոխարեն պահանջելու Ռուսաստանն ու Ադրբեջանը. Աբրահամյան Ուկրաինան կանհետանա քարտեզից, եթե շարունակի պատերшզմել. Բելառուսի նախագահ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններում Իրենց իսկ հրավիրած «հավաքին» հինգ րոպեով ներկայացած և թիկնազորով դրանից փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր․ Վարդան Ոսկանյան Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել Եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս. հայտարարություն Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար․ Վեհափառ Հայրապետ «Արա’, բա կանոնագիրք էիք ընդունել, դուք ամոթ ունե՞ք վերջապես, ձեր արևին պաշտոնյաներ եք արդեն». Րաֆֆի Ասլանյանը՝ ՔՊ-ական քաղաքապետին Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն Բարեպաշտ ժողովրդին հորդորում ենք այս զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, չտրվել սադրանքների․ Գարեգին Երկրորդ Զելենսկին չի բացառել, որ եվրոպացի գործընկերները կմասնակցեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին խաղաղության ծրագրի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am