Բարեպաշտ ժողովրդին հորդորում ենք այս զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, չտրվել սադրանքների․ Գարեգին Երկրորդ
Բարեպաշտ ժողովրդին հորդորում ենք այս զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, չտրվել սադրանքների։ Այս մասին ժամերգության ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ՝ արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող հույսով, հավատով ու սիրով»,-ասել է Գարեգին Երկրորդը։
