Զելենսկին չի բացառել, որ եվրոպացի գործընկերները կմասնակցեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին խաղաղության ծրագրի շուրջ
Եվրոպացի գործընկերները կարող են մասնակցել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի բանակցություններին, որոնց ժամանակ քննարկվելու են խաղաղության ծրագրի մանրամասները:
Lրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից ռուսական կողմի առանցքային պայմանն է, բայց Ուկրաինայի համար այդ պահանջն անընդունելի է, ուստի Միացյալ Նահանգները փնտրում է փոխզիջումային տարբերակ երկու կողմերի համար։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը կրկին մեկնել է ԱՄՆ՝ քննարկելու կամար խաղաղության ծրագրի մանրամասները և անվտանգության երաշխիքները։
Զելենսկին չի բացառել բանակցություններին եվրոպացի գործընկերների մասնակցությունը։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Բեռլինում դեկտեմբերի 14-ին և տևել է մոտ հինգ ժամ: Կողմերը շարունակել են բանակցությունները դեկտեմբերի 15-ի առավոտյան, հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: ԱՄՆ պատվիրակության կազմում էին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Միացյալ Նահանգների ղեկավարի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները: Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը:
