«Մեր համբերությունը սպառվում է»․ Ֆիդանը սպառնացել է Սիրիայի քրդական ուժերին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է «TRT World»-ի «One on One» հեռուստածրագրին, որի ընթացքում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և խոսել, ըստ իր գնահատականի, «Դամասկոսի համար մեծ վտանգ ներկայացնող և այնտեղ գործող ահաբեկչական կազմակերպության» մասին:
Վերջինս «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) նույնացնելով Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական զորաջոկատների (YPG) հետ, պնդել է, որ նրանք այժմ փորձում են ժամանակ շահել, իսկ իրենք, այնուամենայնիվ, դեռևս համբերում են:
«Մենք չենք ցանկանում կրկին ստիպված դիմել ռազմական միջոցների, սակայն «SDG»-ն պետք է հասկանա, որ թեմային առնչվող դերակատարների համբերությունը սպառվում է: Նրանք պետք է կյանքի կոչեն մարտի 10-ի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները»,-ասել է Ֆիդանը
Հիշեցնենք, որ «SDG»-ն պարտավորվել էր ինքնալուծարվել, իսկ վերջինիս զինյալները որպես անհատներ պետք է համալրեին Սիրիայի բանակի շարքերը: Պարտավարության համաձայն՝ կազմակերպությունն այդ ամենը պետք է իրականացնի մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ դեկտեմբերի 31-ը:
