Ալ-Վալիդ բեն Թալյալիի ազատության գինը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները թագաժառանգ Ալ-Վալիդ բեն Թալյալից 6 մլրդ դոլար են պահանջել նրան ազատություն տալու դիմաց, սակայն թագաժառանգը հրաժարվում է մուծել այդ չափ գումար, նշելով, որ իր հանդեպ ներկայացված մեղադրանքները անհիմն են: Այս մասին նշում է իսրաելական պարբերականներից մեկը՝ տեղեկացնելով, որ նրա ընդհանուր ունեցվածքը գերազանցում է 18 մլրդ դոլարի սահմանը:
