ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարին
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին
ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին
ՀՀ Գլխավոր դատախազին
ՀԿԴ/0332/01/25 քրեական վարույթ
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ
18 դեկտեմբեր, 2025 թվական
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ
Հարգելի՛ տիկին Գալյան,
2025 թվականի հոկտեմբերի 27-ին Ձեզ եմ ներկայացրել պաշտոնական դիմում-բողոք՝ փաստաբանի մասնագիտական գաղտնիքի, ինչպես նաև փաստաբանի և վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ՝ հղում կատարելով, ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքը։ Նույն բողոքում Ձեզ խնդրել էի ներկայացնել այն իրավական հիմքը, որով նման միջամտությունը կարող էր համարվել իրավաչափ:
Ավելի քան մեկ ամիս անց՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, ինձ տրամադրված պատասխանում, Ձեր ենթական հաստատել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը կարդացել և ուսումնասիրել է ինձ և իմ վստահորդ՝ պարոն Վարդան Ղուկասյանի միջև փոխանակված բոլոր փաստաթղթերը, որոնք կոնֆիդենցիալ բնույթի էին և հետևաբար ընդգրկվում էին փաստաբանական գաղտնիքի շրջանակում:
2025 թվականի դեկտեմբերի 2-ին ես կրկին դիմել եմ Ձեզ՝ պահանջելով ներկայացնել փաստաբան–վստահորդ միջև փաստաթղթերի փոխանակման գաղտնիության խախտումը արդարացնող իրավական հիմքը՝ միաժամանակ մատնանշելով Ձեր կողմից ուղարկված պատասխանում առկա այն ձևակերպումները, որոնք որևէ առնչություն չունեն իրավունքի, օրինականության և օրենքի գերակայության սկզբունքների հետ։
Այդ բողոքին ի պատասխան՝ որևէ իրավական հիմնավորում չի ներկայացվել։ Փոխարենը, ինձ տրամադրվել է հետևյալ պատասխանը՝ «իրականացվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքների մասին Ձեզ […] արդեն իսկ հայտնվել է»։
Վերոգրյալի համատեքստում, որպես ՀՀ արդարադատության նախարար, կրկին պաշտոնապես հրավիրում եմ Ձեր ուշադրությունը այն փաստի վրա, որ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում խախտվել է փաստաբան-վստահորդ հաղորդակցության գաղտնիության հիմնարար սկզբունքը։ Դուք այդ մասին տեղեկացված եք եղել դեռևս իմ առաջին բողոքի ներկայացման պահից, այսինքն՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից։ Մինչ օրս, սակայն, որևէ միջոց չեք ձեռնարկել խախտումը վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բացի այդ, մինչ օրս չեք նշել որևէ իրավական հիմք, որը կարող էր արդարացնել բողոքարկվող գործողությունները։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ձեզ ուղղում եմ հետևյալ հարցերը․
• Արդյո՞ք Դուք տիրապետում եք փաստաբան-վստահորդ գաղտնիության սկզբունքին։
• Տեղյա՞կ եք արդյոք, որ այդ գաղտնիությունն ունի հիմնարար բնույթ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային և եվրոպական իրավունքի շրջանակում։
• Տեղյա՞կ եք արդյոք, որ այդ գաղտնիությանը ցանկացած միջամտություն կարող է լինել միայն օրենքով հստակ նախատեսված և հիմնված լինել հստակ, մատչելի ու կանխատեսելի իրավական հիմքերի վրա։
Եթե Դուք տեղյակ եք նշված սկզբունքների մասին, ապա խնդրում եմ հստակ նշել այն իրավական հիմքը, որով Դուք կամ Ձեր ենթակայության ներքո գործող աշխատակիցները իրավասու են եղել կարդալ, ուսումնասիրել և գնահատել փաստաբանի և վստահորդի միջև փոխանակված գաղտնի փաստաթղթերը, ինչը տեղի է ունեցել Ձեր կողմից ղեկավարվող ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Բացի այդ, խնդրում եմ նշել նաև Ձեր կողմից ղեկավարվող նախարարության քրեակատարողական հիմնարկի ենթակայի կողմից հիշատակված «ուսումնասիրության» իրավական հիմքը, այդ «ուսումնասիրության» իրականացման կարգը և կիրառելի իրավական կարգավորումները։
Մասնավորապես, փաստաբանի կողմից ներկայացված բողոքի դեպքում խնդրում եմ պարզաբանել, թե որ իրավական հիմքով և ինչ ընթացակարգով է իրականացվում Ձեր կողմից նշված «ուսումնասիրություն»-ը։
Հարկ եմ համարում ընդգծել, որ մինչ օրս այս կապակցությամբ ներկայացված Ձեր պատասխանները իրավական առումով հիմնավորված չեն:
Խնդրում եմ նաև մանրակրկիտ ուսումնասիրել իմ՝ ներկայացրած բողոքները՝ դրանք դիտարկելով համապատասխան ներպետական իրավական նորմերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառելի նախադեպային իրավունքի լույսի ներքո, որոնք, ի դեպ, հստակորեն մատնանշված են իմ բողոքներում, և ինձ տրամադրել իրավաբանորեն հիմնավորված պատասխան՝ հստակ նշելով այն իրավական նորմը կամ նորմերը, որոնց վրա հիմնվել եք տվյալ միջամտությունը հիմնավորելու համար։
Հաշվի առնելով, որ բողոքի ներկայացումից՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից ի վեր, այսինքն՝ շուրջ երկու ամիս շարունակ, արձանագրվել է Ձեր շարունակական անգործությունը, պահանջում եմ 48 ժամվա ընթացքում տրամադրել Ձեր հիմնավորված պատասխանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ՝ Ձեր ենթակայության ներքո գործող անձանց պատասխանատվության ենթարկելու համար փաստաբան–վստահորդ հաղորդակցության գաղտնիության խախտման կապակցությամբ։
Վերջապես, սույնով կրկին տեղեկացնում եմ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, որ այս միջադեպի ընթացքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը կարդացել է կոնֆիդենցիալ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին պարոն Ղուկասյանի կալանքի պայմանների վերաբերյալ պաշտպանական նյութերին, Վարդան Ղուկասյանի առողջական վիճակին, միջազգային դատարան ներկայացվող նյութերին, ինչպես նաև նրա պաշտպանության այլ կարևոր բաղադրիչներին՝ խախտելով իմ փաստաբանական գաղտնիքը և փաստաբան-վստահորդ հաղորդակցության գաղտնիությունը։
Ինչպես արդեն ընդգծել եմ Ձեզ հասցեագրված իմ հայտարարությունում, սա առանձին միջադեպ չէ, այլ համակարգային ճնշում իմ փաստաբանական գործունեության նկատմամբ՝ այն նպատակով, որպեսզի ես չբարձրաձայնեմ կալանքի պայմանները։
Այս ինստիտուցիոնալ հետապնդումն առկա է իմ նկատմամբ հատկապես ընդգծված ձևով քրեակատարողական համակարգի բոլոր մակարդակներում։ Այն նպատակ ունի հետապնդել ինձ և իմ մասնագիտական գործունեության նկատմամբ ունենալ սառեցնող ազդեցություն (chilling effect), որպեսզի ես չներկայացնեմ ՀՀ րդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում կալանքի անմարդկային պայմանների և մահացության դեպքերի վերաբերյալ բողոքներ:
Իմ նկատմամբ իրականացվող հետապնդումը էականորեն սաստկացել է իմ մասնագիտական գործունեության համատեքստում՝ որպես փաստաբան, մասնավորապես՝ ութ ամսական երեխայի կալանավորման գործի շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում ներկայացնելուց հետո։ Նշված հետապնդումը հետագայում առավել սրվել է նաև Ստեփան Սամվելյանի գործով իմ կողմից ներկայացված բողոքներից հետո՝ կապված նրա կալանքի պայմանների հետ, այն դեպքում, երբ նա պահվել է ՀՀ արդարադատության նախարարի վերահսկողության ներքո գտնվող ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ։
Սույն իրավիճակը շարունակվում է նաև պարոն Վարդան Ղուկասյանի քրեական գործի շրջանակում, որն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները։
Վարդան Ղուկասյանի կալանքի պայմաններին առնչվող փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրումն ու վերահսկումը օրենքով նախատեսված չեն, չեն հետապնդում որևէ օրինական նպատակ և ուղղված են բացառապես իմ մասնագիտական գործունեության վրա սառեցնող ազդեցություն (chilling effect) գործադրելուն, ինչի կապակցությամբ ունեմ հիմնավոր կասկած, որ դրանց նպատակը ինձ զերծ պահելն է ՀՀ արդարադատության նախարարի՝ տիկին Սրբուհի Գալյանի վերահսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում կալանքի պայմանների վերաբերյալ հետագա բողոքներ ներկայացնելուց։
Ուստի՝ խնդրում եմ անհապաղ միջամտել՝ իրականացնելով անկախ քննություն, սահմանելով փաստաբանական գաղտնիքի պաշտպանության միջոցներ, հրապարակելով պաշտոնական առաջարկություններ և ապահովելով այս հարցի մշտական մոնիտորինգը և հետագա ընթացքը։
Հարգանոք` Զարուհի Համազասպի Փոստանջյան

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video) Հայաստանի կառավարությունը անհետ կորածների հարցով խաբել է միջազգային գործընկերներին. Տաթևիկ Սողոյան (video) Չի կարող նման բան լինել, որ 22 հոգի հօդս ցնդեն․ Լարիսա Ալավերդյանը՝ Կառավարության դիմաց (video) Անհետ կորածների ծնողները մոտեցան Փաշինյանի օգնականին․ իրավիճակը լարվեց (video) «Այ տվա՛ր, ուզում ես ինձ դատի տուր․․․ հիշեցնելու եմ՝ ինչ ես արել ժամանակին»․ Տիգրան Չոբանյան (video) Ինչպե՞ս է գերեվարվել Ռուբեն Վարդանյանը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել կամրջի վրա․ Շահրամանյան (video) Պահանջում եմ արտաշիրիմում անել և փնտրել որդուս․ անհետ կորածի ծնողը՝ Կառավարության դիմաց (video) Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից․ Վարդանյանի ուղերձը Բաքվից Կամո Վարդանյանը ևս եղել է Բաքվի ցուցակում․ Շահրամանյանը մանրամասներ է հայտնում (video) Անհնար է արցախցիների վերադարձի հարցը և ինչ-որ Արևմտյան Ադրբեջանի հարցը միևնույն հարթության մեջ դիտարկելը․ Շահրամանյան Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան «Ի սկզբանե եղել է 5 անձից կազմված ցուցակ». ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ Փաշինյանի սարսափելի պատասխանը՝ անհետ կորածի ծնողին (video) Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ Երեկ մենք խայտառակ տեսարանի ականատես եղանք․ Փաշինյա՛ն, պիտի հանդիպես այս ծնողներին․ ակցիա (video) Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում Այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Շարժվում ենք Մայր Աթոռ․ ի՞նչ է սպասվում 16։00-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am